Վարդան Ոսկանյան. Ոչ ոք չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Վերջերս հաճախ եմ նկատում եմ, ըստ իս, տարօրինակ մի մտայնություն։ Պարզեցված հարացույցով մեզանից շատերին թվում է, թե Հայաստանի խնդիրներն՝ այդ թվում անվտանգային, պետք է լուծեն ռուսները, ամերիկացիները, իրանցիները, ֆրանսիացիները, չգիտեմ էլ ով, և եթե նրանք դա չեն անում, ուրեմն լավը չեն։
Կներեք, բայց այդպես չի լինում․ ոչ ոք չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրները։ Առավելագույնը, որ պետք է ակնկալել մեր դաշնակիցներից, բարեկամներից և գործընկերներից, օգնությունն է դրանք լուծելու նպատակով, իսկ նման օժանդակություն ստանալու համար պետք է ճիշտ կառուցել հարաբերությունները՝ գտնելով մեր և նրանց շահերի համընկնման կետեր, ինչպես նաև բեկվածքներ մեր թշնամիների և նրանց շահերի հոլովույթում, այլ ոչ թե անընդհատ բողոքել, և պահանջել՝ առավել ևս դա համեմելով լացով»։
Վերջերս հաճախ եմ նկատում եմ, ըստ իս, տարօրինակ մի մտայնություն։ Պարզեցված հարացույցով մեզանից շատերին թվում է, թե...
Опубликовано Vardan Voskanyan Пятница, 12 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. «Ցուցանակային պատերազմի» սկիզբը փաստացի ազդարարեց անձամբ Բաքվի բռնապետը
- Վարդան Ոսկանյան. Դեպի Իրան միջպետական նշանակության մայրուղին վտանգված է
- Վարդան Ոսկանյանը՝ տարածաշրջանի գնացքների ու ուղերձների մասին
- Վարդան Ոսկանյան. Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը
- Վարդան Ոսկանյան. Մեր տարածաշրջանում մշակութային ազգերին, ցավոք, հարգում են միայն մի պարագայում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին