Ալմա-Աթայի օդանավակայանի մատույցներում AN-26 ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով կա 4 զոհ
Ալմա-Աթայում AN-26 ռազմական ինքնաթիռի կործանումը չորս մարդու կյանք է խլել: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ղազախստանի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:
Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող վեց մարդուց երկուսը ողջ են մնացել, նրանց տեղափոխել են հիվանդանոց: Քաղաքային N4 կլինիկական հիվանդանոցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ երկու վիրավորն էլ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
Ավելի վաղ Ալմա-Աթայի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հաստատել էր AN-26 ռազմական ինքնաթիռի կործանման լուրը:
«Ժամը 17:20-ին կապն ընդհատվել է AN-26 ինքնաթիռի հետ, որը Նուր-Սուլթանից Ալմա-Աթա էր ուղևորվում: Այն ընկել էր թռիչքուղու սկզբում»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել են մամուլի ծառայությունից: