Ակցիա նախագահական շենքի մոտ. «Նիկոլ, դավաճան», «Հողատու, հեռացիր»
Այս պահին բազմաթիվ քաղաքացիներ շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյան-Արմեմ Սարգսյան հանդիպմանը։
Նրանք վանկարկում են՝ «Նիկոլ, դավաճան», «առանց թուրքի Հայաստան», «Հողատու, հեռացիր», «Էրատո, հեռացիր»։
Նախագահականի շենքի մոտ են բերվել բազմաթիվ ոստիկաններ։ Դիմելով նրանց՝ ակցիայի մասնակիցները նշեցին.
«Ոստիկաններ ջան, բան չմնաց, դիմացեք, հեսա դրանից կպրծնենք։ Գիտենք, որ մեզ հետ եք։ Դիմացեք»։
Դաշնակցական երիտասարդ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց, Նիկոլ Փաշինյանը մի կերպ ճողոպրել է ԱԳ նախարարության շենքից։
«Հիմա տեսնենք՝ այստեղից ո՞նց է ճողոպրելու»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաների շարասյունը սողոսկեց նախագահի նստավայր
- Նախագահի նստավայրի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել
- Իմանալով ակցիայի մասին, իշխանությունները մարզերից ոստիկանական մեծ ուժեր են բերել ԱԳՆ-ի դիմաց. Գ. Մանուկյան