«Ակնայում զինվորականներն ասում են՝ Հայաստանից ոչ մեկի չենք հրավիրում թեյախմության»
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հրապարակել է այս լուսանկարն ու կից գրել.
«Էս պահին Ակնայում ադրբեջանցիները թեյախմություն են կազմակերպել Բաքվի բռնապետի խորհրդականի գլխավորությամբ։
Ուղիղ եթերով հեռարձակվող թեյախմությանը, որը տեղի է ունենում մզկիթի մոտ, Հայաստանից ոչ մեկի չեն հրավիրում։ Հենց այդպես էլ ասում են՝ մենք Հայաստանից ոչ մեկի չենք հրավիրում թեյախմության․․․ Իմաստը հասկանալի է․․․»։
Հիշեցնենք, որ 2019-ի դեկտեմբերի 4-ին Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանն Ադրբեջանի փոխնախագահ, առաջին տիկին Մեհրիբան Ալիևային հրավիրել էր Արցախ մուղամ լսելու։
«Ես հիմա ուզում եմ Մեհրիբան Ալիևային հրավիրել Ղարաբաղ: Եվ նա կարող է լինել մեր հյուրը: Հայ ժողովուրդը, արցախցիները գիտեն ինչպես ընդունել հյուրին, ինչպես հարգել: Ընդունված մեր հյուրընկալության կանոններից է նաև հյուրին պատվել իր երաժշտությամբ: Մեր կարող ենք իրականացնել նրա երազանքը․ նա լինի մեր հյուրը և Ղարաբաղում լսի իր սիրելի մուղամը», - հայտարարել է վարչապետի կինը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան