Չինաստանի իշխանությունները «Alibaba»-ին կտուգանեն ավելի քան 1 մլրդ դոլարով
Չինաստանի իշխանությունները կարող են ռեկորդային տուգանքի չափ կիրառել չինական ինտերնետային հսկա «Alibaba Group Holding Ltd.»-ի համար: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ այդ մասին գրել է «The Wall Street Journal»-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները:
Բացի այդ, ընկերությունից պահանջվելու է նաև վաճառել ակտիվներ, որոնք չեն առնչվում նրա հիմնական էլեկտրոնային առևտրի գործառնություններին:
Աղբյուրները նշում են, որ Պեկինն ավելի մեղմ է մոտենալու «Alibaba»-ին, քան նրա կողմից վերահսկվող «Ant Group»-ին, որը Չինաստանի խոշորագույն ֆինանսական տեխնոլոգիական ընկերություն է: ՉԺՀ իշխանությունները չեն ձգտում ոչնչացնել «Alibaba»-ն, բայց նրանք ցանկանում են, որ այն հեռանա իր հիմնադիր Ջեք Մայից և ավելի սերտ համագործակցի Կոմունիստական կուսակցության հետ:
Չինաստանի հակամենաշնորհային կարգավորիչների կողմից «Alibaba»-ին սահմանվող տուգանքի չափը գերազանցելու է երկրի կորպորատիվ պատմության մեջ երբևե նշանակված ռեկորդային՝ 975 մլն դոլարը, որը վճարել է ամերիկյան «Qualcomm»-ը: «Alibaba»-ի դեմ հակամենաշնորհային հետաքննությունը սկսվել է 2020 թվականի դեկտեմբերին:
Անցած տարվա ընթացքում «Alibaba»-ի պլատֆորմներում գնումներ է կատարել շուրջ 780 միլիոն չինացի սպառող, կամ երկրի բնակչության կեսը:
Տարեկան մոտ 20 միլիարդ դոլար շահույթ ունեցող ընկերության համար նույնիսկ նման մեծ տուգանքն էլ այնքան սարսափելի չէ: Այնուամենայնիվ, մտավախություն կա, որ չինական կարգավորիչները տուգանքով չեն սահմանափակի «Alibaba»-ի վրա իրենց ճնշումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան