Ամուսնացած չինուհին պատահաբար պարզել է, որ ինքը տղամարդ է
Չինաստանում 25-ամյա ամուսնացած կինը ոտնաթաթի հոդախախտման պատճառով հիվանդանոց այցելելու ժամանակ պարզել է, որ նա տղամարդ է: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Global Times»-ը:
Արևելյան Չինաստանի Չժեցիանգ նահանգից Պինգպինգ անունով մի կին ընդունվել է հիվանդանոց, որտեղ հետազոտությունից հետո պարզվել է, որ նա չունի արգանդ կամ ձվարաններ, այլ միայն՝ չհասունացած կանացի սեռական օրգաններ: Բացի այդ, ամուսնությունից հետո չինուհուն չի հաջողվել հղիանալ:
Պարզվել է, որ նա ունի արական Y քրոմոսոմ, ինչը նշանակում է, որ նա գենետիկորեն տղամարդ է: Չնայած դրան, բժիշկները չեն կարողացել նրա մարմնում հայտնաբերել տղամարդու փակ սեռական օրգանները:
Հետազոտությունից հետո բժիշկները Պինգպինգի մոտ բնածին հիվանդություն են ախտորոշել, ինչը կարող է լինել նրա ընտանիքում խառն ամուսնությունների արդյունք: Բժիշկները նրան խորհուրդ են տվել խորհրդակցել հոգեբանի հետ, որպեսզի ավելի հեշտ լինի համակերպվել կատարվածի հետ և հասկանալ, թե ինչպես ապրել:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում