Չորս ամերիկացի Mega Millions վիճակախաղում շահել է 1,05 միլիարդ դոլար
Միչիգան նահանգի չորս ամերիկացի Mega Millions վիճակախաղում շահել է 1,05 միլիարդ դոլար: NBC հեռուստաընկերության տարածած տեղեկությունը ներկայացրել է «Գազետա ռու»-ն:
Հաղթողներ են դարձել արվարձանային Wolverine FLL վիճակախաղի ակումբի անդամները: Նրանք հաջողակ տոմսերը գնել են Դետրոյթի արվարձանում գտնվող Կրոգեր մթերային խանութից: Երջանիկ համընկնումը բաղկացած է 04-26-42-50-60 թվերից:
Միացյալ Նահանգներում վիճակախաղի շահումները նույնպես հարկվում են, հաղթողներին վճարվել է մոտավորապես 776 մլն դոլար: Վիճակախաղի հաղթողների անունները չեն հրապարակվել: Նրանց պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ 557 միլիոնը կմնա շահողների ժառանգներին և ընտանիքի անդամներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան