Արա Սաղաթելյան. Այս ծավալի ստվերային արդարադատություն Հայաստանում երբեք չի եղել
«Կա հայտնի ասացվածք, եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է քեզանով զբաղվում։ Հիմա ես գտնում եմ, որ այլընտրանք չունեմ, քան ակտիվանալ, որովհետև կորցնում ենք մեր երկիրը՝ որպես սուբյեկտ, որպես լեգիտիմ միավոր»,- 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանն՝ անդրադառնալով իր՝ քաղաքականություն մտնելու վերաբերյալ ավելի վաղ արած հայտարարությանը։
Հարցին, թե ո՞ր թիմի կազմում է հանդես գալու, Սաղաթելյանը պատասխանել է.
«Ես չեմ որոշել ապրել ակտիվ քաղաքականության մեջ։ Այս պահին ես ունեմ ներքին համոզմունք, որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծեմ ու լուծելու եմ, այնուհետև ես զբաղվելու եմ մասնագիտական գործունեությամբ՝ տեղեկատվական անվտանգությամբ»։
Արա Սաղաթելյանը նաև հայտնել է, թաքցնելու ոչինչ չկա, բոլորին հայտնի է, որ ինքն արդեն 15 տարի Միքայել Մինասյանի թիմակիցն է։
«Մենք ունենք կուռ թիմ, մենք համախոհներ ենք, մենք ընկերներ ենք, մենք ունենք արժեհամակարգ, որի մեջ չի մտնում կին, երեխա հայհոյելը, մենք անցել ենք շատ լուրջ ճանապարհ, ունենք լուրջ նվաճումներ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ Արա Սաղաթելյանը գրեթե երկու շաբաթ ազատազրկված էր ֆեյսբուք սոցիալական ցանցում կեղծ օգտատեր «Գագիկ Սողոմոնյանի գործով», ազատ արձակվեց կալանքից Վերաքննիչ դատարանի որոշմամբ։ Սաղաթելյանն իր նկատմամբ ԱԱԾ կողմից իր նկատմամաբ քրեական գործի հարուցումը որակել է որպես իր դեմ իրականցվող քաղաքական հետապնդում ու պատվեր։
«Դրա քաղաքական պատվեր լինելն անգամ երևում էր վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչների դատարանում ցուցաբերած վարքագծից։ Այդ լուրջ մարդիկ, որոնք ԱԱԾ սպաներ էին, ցանկացած գնով փորձում էին հասնել կալանքի։ Ինձ համար սպասելի էր ԱԱԾ հայտնվելը իմ գրասենյակում, բայց ոչ Գագիկ Սողոմոնյանի գործով, որովհետև դա ամենաապուշ մոտեցումն է, որ կարող էր լինել։ Ես հստակ գիտեի, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա շրջապատից մի քանի հոգու ուղեղում առկա է մոտեցում, որ պետք է Արա Սաղաթելյանին վնասել ու իրենց պատկերացմամբ, վնասազերծել։
Նրա երևակայության մեջ Արա Սաղաթելյանը ինչ-որ բուրգի վերևում է գտնվում, այսինքն՝ այդ մարդն այնքան տգետ է, որ չի հասկանում՝ սոցիալական հարաբերությունները միայն բուրգերով չէ, որ կառուցվում են»,- 24TV-ի հետ զրույցում նշել է Սաղաթելյանը՝ ավելացնելով, որ Նիկոլ Փաշինյանը չունի որոշումների կայացման մեխանիզմ, առաջնորդվում է բնազդներով։
Սաղաթելյանն ընդգծել է, որ իր գործով ԱԱԾ-ն գտնվում էր աննախադեպ ճնշման ներքո։ Այն, որ ԱԱԾ-ն դարձրել են քաղաքական պատվերներ կատարող մարմին, ըստ Սաղաթելյանի, վկայում է նաև Փաշինյանի խորհրդական Աննա Վարդապետյանի միջամտությունը ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի որդու՝ Ռաֆիկ Հայրապետյանի գործին։
«Ես ճանաչում եմ այդ տիկնոջը դատական դեպարամենտից։ Նա կարող էր անել ու անում էր իրավաբանի լավ կարիերա։ Բայց նա հայտնվեց թունավոր միջավայրում, որ կոչվում է Նիկոլ Փաշինյանի թիմ։ Ես կարող եմ 99 տոկոսով պնդել, որ նրան հարկադրել են այդ գործն անել, և նա նստելու է դրա համար։ Իշխանափոխությունից հետո տվյալ անձը գտնվելու է կալանավայրում»,-մանրամասնել է Սաղաթելյանը՝ ընդգծելով, որ այս ծավալի ստվերային արդարադատություն չի եղել Հայաստանում։
Անդրադառնալով Արցախի պատերազմում տարած պարտության հետևանքով ներքաղաքական զարգացումներին, Սաղաթելյանն ասել է, որ լուծումն արտահերթ ընտրություններն են։
«Փողոցով հեռանում է մարդը, որը քաղաքական մտածելակերպ ունի։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը իսպառ հրաժարվել են քաղաքական մոտեցումներից ու չգիտեն, թե ինչ է քաղաքական պատասխանատվությունը։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը գնում են «վա բանկ», նրանք ոչնչանալու են քաղաքականությունից ընդմիշտ։ Բարոյական պատասխանատվությունն այդ թիմը չգիտի, թե ինչ է։ Նրանք ամեն անգամ խաբում են, իրավիճակային հարցը լուծելու համար։ Փողոցով չի հեռացվում այսօր, կհեռացվի վաղը։ Մարդիկ դուրս են գալիս շոկից, կոմպլեքսից, գալիս են մի իրավիճակի, երբ ասում են, ով ուզում է լինի, մենակ սա չլինի»,- նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իմ և Արա Սաղաթելյանի հանդեպ զրպարտություն տարածելու և սուտ մատնության դեպքը «չնկատվեց». Անժելա Էլիբեգովա
- Արա Սաղաթելյան. Այդ շոուի համար Նիկոլը պետք է շատ լուրջ վճարի
- Արա Սաղաթելյան. Նախագահը պետք է ի վերջո հասկանա, որ կիսահղի չեն լինում
- Արա Սաղաթելյանը՝ Օնիկ Գասպարյանի քայլերի մասին
- Արա Սաղաթելյան. Տղերք, ձեզ ի՞նչ է պատահել
- Արա Սաղաթելյան. Քեզ ներող չկա ու չի լինելու
- Այլևս ինչ-որ ես ասում եմ, պետք է գնահատվի որպես քաղաքական հայտարարություն. Արա Սաղաթելյան
- Արա Սաղաթելյան. Քչերը գիտեն, որ 2011-ին Ադրբեջանում շատ հստակ գին էր նշանակված իմ գլխի համար
- Արա Սաղաթելյան. Այնքան փնթի գործ է, որ ինձ ներկայացրել են որպես «Արմենպրես»-ի տնօրեն
- Արա Սաղաթելյան. Այլևս դաստիարակելու եմ մի դեռահասի, որը կոչվում է Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան