Արման Թաթոյան. Նախագիծը համարում եմ խտրական
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կառավարության նիստում հավանության արժանացած նախագիծը, որն ընդունվելու դեպքում կրճատվելու է ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումը, համարում է խտրական։
«Այն ուղղված է միայն ՄԻՊ-ի ֆինանսավորման սահմանափակումներին»,-լրագրողների հետ ընթացող հանդիպմանը հայտարարեց Թաթոյանը։
Ուսումնասիրելով մյուս պետական մարմինների ֆինանսավորումը, ՄԻՊ գրասենյակում տեսել են, որ կան նախարարություններ, որոնց ֆինանսավորումը կազմում է 9 մլրդ դրամ, 32 մլրդ դրամ, 211 մլրդ դրամ, 200 մլրդ դրամ։ Կան կառավարությունից անկախ մարմիններ, որոնք ունեն 1 մլրդ դրամից ավելի ֆինանսավորում, կան անկախ մարմիններ, որոնք ունեն 100 մլն դրամից ավելի ֆինանսավորման աճ։
Արման Թաթոյանը ստեղծված իրավիճակում վկայակոչում է ՄԻՊ գրասենյակին ուղղված բողոքների աճը, օրինակ՝ 2015 թվականին ստացել են 5 214 բողոք, 2020-ին՝ գրեթե 15 հազար բողոք։
«Միայն այս տարվա առաջին երկու ամսվա ընթացքում մենք ունեցել ենք 3 հազար բողոք։ Մենք 2020-ին ունեցել ենք ամիսներ, որ մեկ ամսվա ընթացքում 300 բողոք ենք ստացել։ 2020-ին միայն թեժ գծով ստացել ենք 12 հազար զանգ։ Այս թվերում ներառված չեն մեր այցերը։ Դրական լուծում ստացած հարցերը ևս մի քանի անգամ ավելացել են»,- նշեց Թաթոյանը։
Նա շեշտեց, որ պատերազմից հետո ՄԻՊ աշխատակազմի աշխատանքի ծավալը շեշտակի աճել է՝ ընդգրկելով նոր հարցեր, խնդիրներ ու ոլորտներ, ինչպես ռազմագերիների, անհետ կորածների, սահմանների վերաբերյալ հարցերը։
«Դուք պատկերացնո՞ւմ եք մեր աշխատանքի ծանրաբեռնվածությունը։ Ինչքան նախարարություն, պետական մարմին ունենք, նրանց վերաբերյալ բողոքները գալիս են մեզ մոտ»,- ասաց նա։
Թաթոյանը հիշեցրեց, որ ավելի վաղ կառավարությունը ՄԻՊ աշխատակազմից վերցրել է նաև ծառայողական մեքենաները։
«Կառավարությունը սկզբում մեզ առաջարկել էր վերցնել 8 մեքենա, որոնց մեծ մասը ԵՄ միջոցներով ձեռք բերված մեքենաներ են, հետո չսպասելով մեր կարծիքին, ճիշտն ասած ծանրաբեռնվածության պատճառով ուշացրեցի, որոշվեց վերցնել 7-ը։ Դա կազմում էր մեր մեքենաների 70-80 տոկոսը և լուրջ խոչընդոտ էր լինելու, որոշվեց վերցնել 3-ը»,- նշեց նա։
ՄԻՊ-ը հիշեցնում է, իրենք այդ մեքենաներով գնում են հոգեբուժական հաստատություններ, տուն-ինտերնատներ, քրեակատորական հաստատություններ, երեխաների հաստատություններ, սահմանամերձ բնակավայրեր, ոստիկանության բաժիններ, և այդ այցերի մեծ մասը գաղտնի են։
«Բացի այդ, մեր վարորդներն ունեն պարտավորվածություն պահպանելու այն ինֆորմացիան, որ մենք այնտեղ հայտնաբերել ենք, մեքենայում քննարկումներ ենք ունեցել, այստեղ բոլորովին այլ սկզբունքներ են աշխատում»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
- Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House
- Պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը․ Լևոն Բաղդասարյան
- Գոհար Մելոյան. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ԱԺ ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է
- Արման Սաղաթելյան. Դուք հիմար եք. ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի
- «Ինչու՞ է պատերազմում պարտություն կրած Պաշտպանության նախարարը շարունակում ստանալ 1.500.000 դրամ աշխատավարձ»
- «Ժողովուրդ». ՄԻՊ մասին օրենքի փոփոխությունները հանրային կյանքում չարիք են դառնալու. Գրասենյակի ծախսերից 1-2 մլն դրամ կրճատելով վիճակը չի բարելավվի
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան