Արփինե Հովհաննիսյան. Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարություններին, գրում է.
«Արման Թաթոյանը իսկապես պարկեշտ ու բարեխիղճ պաշտոնյա է: Ընդ որում, չեմ գովելու նրա հատկապես այս օրերի աշխատանքը, համարում եմ, որ դա իր պարտականությունն է, որը ի տարբերություն այս երկրի մյուս ԲՈԼՈՐ ինստուտուտների, նա պատշաճ կատարում է:
Այս հատկանիշները լիովին բավարար են, որ երկիրը կործանած խունտան գենետիկ անհամատեղելիություն ունենա նրա հետ: Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար` ինտելեկտուալ հյուծում չի ստանա:
Իսկ այ ֆինանսավորման կրճատման որոշումը ակնհայտ է իր խտրական ու հակասահմանադրական էությամբ: Ես եմ եղել ՀՀ արդարադատության այն նախարարը, ով այս երաշխիքները զեկուցել է խորհրդարանում ու ներկայացրել դրանց անհրաժեշտությունը»։
Arman Tatoyan-ը իսկապես պարկեշտ ու բարեխիղճ պաշտոնյա է: Ընդ որում, չեմ գովելու նրա հատկապես այս օրերի աշխատանքը,...
Опубликовано Arpine Hovhannisyan Суббота, 13 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Թաթոյան. Կառավարությունից ասացին, որ ՄԻՊ-ն այլևս չի հրավիրվում կառավարության նիստերին
- Արման Թաթոյան. Նախագիծն ԱԺ-ում ընդունվելու դեպքում անհապաղ դիմելու եմ ՍԴ
- Մարուքյանը՝ իշխանություններին. Դադարեցրե՛ք խայտառակել Հայաստանը
- Արման Թաթոյան. Նախագիծը համարում եմ խտրական
- Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան