Գագիկ Համբարյան. ԱԽՔ֊ի երազանքները և դառը իրականությունը
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, անդրադառնալով անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանը, գրում է.
«Գագիկ Համբսրյան. ԱԽՔ֊ի երազանքները և դառը իրականությունը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ պետք է ապաշրջափակվեն բոլոր կոմունիկացիաները...
Հետաքրքիր է, սույն քայլիստը իր երազանքներն է բարձրաձայնում, թե՞ իրական գործընթացների մասին է խոսում...
ԱԽՔ Արմենին տեղեկացնեմ, որ պատերազմից անցել է 4 ամիս և որևէ մեկը բացի Մեղրիի միջանցքի ապաշրջափակմանն ուղղված քայլերից և այդ ուղղությամբ ենթակառուցվածքների շինարարությունից և վերանորոգումից որևէ այլ ճանապարհների` Գյումրի֊Կարս և Իջևան֊Ղազախ երկաթուղիները, Մարգարայից և Գյումրիից դեպի Թուրքիա, ինչպես նաև Իջևան֊Ղազախ մայրուղու բացման և վերանորոգման մասին չի էլ ակնարկում...
Կապիտուլյանտ Նիկոլի ԱԽՔ֊ը լավ էլ գիտի, որ Բաքուն չի ապաշրջափակի որևէ այլ կոմունիկացիա, բացի Մեղրիի միջանցքից, որը հենց նրան է ձեռնտու...»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին