Դիպուկահար՝ ԱԳՆ տանիքին
Արտաքին գործերի նախարարության շենքն այս պահին շրջապատված է մեծաթիվ ոստիկաններով։ Բազմաթիվ ոստիկաններ կան նաև շենքի հարակից այգում։
Նախարարության շենքի տանիքն առնվազն մեկ դիպուկահար է տեղավորվել։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ այցի օրը դիպուկահարներ էին տեղակայվել ԱԺ պատշգամբում։
Հիշեցնենք, որ Հայրենիքի փրկության շարժումը երեկ տարածել էր հայտարարություն, ըստ որի, Նիկոլ Փաշինյանը որոշել է մարտի 13-ին՝ ժամը 12։30-ին, այցելել Կառավարության 2-րդ մասնաշենք՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
«Դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, նա չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, սակայն որոշել է այնտեղ լինել մարտի 13-ին։
Մենք էլ նրան դիմավորենք ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց, որ կրկին բարձրաձայնենք մեր պահանջը՝ առանց Նիկոլ ՀԱՅԱՍՏԱՆ։
Հավաքվում ենք 12։00-ից՝ Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության դիմաց (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2)»»,- նշված էր շարժման հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Նշանառության տակ պոտենցիալ հանցագործներն էին․ իմքայլականը՝ դիպուկահարների մասին
- Մենք չենք տեսել դիպուկահարներ․ փոխոստիկանապետ
- Նկարի վրա նկատեցինք, որ կարծես թե գտնվում ենք դիպուկահարների թիրախում․ Ա․ Աշոտյան
- «Իրավական ուղի»-ն՝ դիպուկահար զենքի ցուցադրության մասին
- Ղուլյան. ԱԺ բերված հրացաններով կարելի էր շարքից հանել Շուշիի բերդից «աշխատող» թուրքի դիպուկահարներին
- Դիպուկահարներ՝ Կառավարության շենքի տանիքին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան