Էդգար Ղազարյան. Հայաստանի իշխանությունները ցինիկ կերպով խաբում են գերիների հարազատներին
Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանն ուշադրություն է հրավիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հետ երեկ կայացած հեռախոսազրույցների բովանդակության վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություններին։
Նա գրում է.
«2021 թվականի մարտի 12-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմը տեղեկատվություն է տարածել մարտի 11-ին և 12-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցների մասին։
Այդ մասին հայտարարություն է տարածել նաև ՀՀ կառավարությունը։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է․ «Կողմերը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում: Շոշափել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված դրույթների կատարման ընթացքը»։
Վկայակոչված նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը հաստակ ամրագրում է, որ «Տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»։
Պաշտոնական հաղորդագրություններում (այդ թվում հայկական կողմի) որևէ բառ չկա հայտարարության այդ կետի կատարման մասին։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի իշխանությունները շարունակում են ցինիկ կերպով խաբել գերիների հարազատներին, որ իրենք զբաղվում են նրանց վերադարձի հարցերով։ Ես չեմ պատկերացնում, թե ուրիշ, ավելի կարևոր և բարձր ինչ հարթություն գոյություն ունի այդ մասին խոսելու համար, եթե ոչ հայտարարությունը ստորագրած պետությունների ղեկավարների հետ քննարկումները։
Գերիների վերադարձի հարցով Նիկոլ Փաշինյան միակ «ձեռքբերումը» կայանում է դրանում, որ կարողացել է համոզել գերիների հարազատներին, որ նրանց վերադարձին խանգարում են միայն իր հանցավոր իշխանության դեմ պայքարող մարդիկ։ Իսկ ինքը, դեռևս գտնվելով իշխանության ղեկին, բերանը ջուր առած, անգամ մի բառ չի խոսում ու բանակցում նրանց վերադարձի մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը քննարկվել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հետ
- Ես արդեն գերիների հարցը չլուծելու մեջ իշխանությունների կողմից դավադրություն եմ տեսնում. Մելոյան
- Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ում. Ազա՛տ արձակեք հայ ռազմագերիներին և կին գերիներին
- ՄԱԿ-ի մարտի 8-ի նիստում ներկայացվել է նաև հայ գերիների խնդիրը. ՄԻՊ
- «Հիմարություն է, պետք է գոնե մի փաստարկ լինի, որ ընդդիմության գործունեությունը խանգարում է գերիներ վերադարձին». Վ. Մանուկյան
- Միջազգային մարդասիրական իրավունքի ու գերիների իրավունքների կոպիտ խախտում է նրանց իբրև «ահաբեկիչներ» ներկայացնելը
- Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովը բանաձև է ներկայացնում՝ կոչ անելով Ադրբեջանին ազատ արձակել բոլոր հայ գերիներին