Հատուկ չվերթով Թբիլիսի է բերվել 43,2 հազար դեղաչափ AstraZeneca
Վրաստանը մարտի 13-ին կորոնավիրուսի պատվաստանյութերի առաջին խմբաքանակը ստացել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունից: Այդ մասին հայտնում է «Գազետա ռու»-ն:
Նշվում է, որ հատուկ չվերթվ Թբիլիսի է բերվել 43.200 դեղաչափ պատվաստանյութ:
Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն հայտարարել էր, որ երկրում պատվաստումների առաջնահերթությունը բժիշկներինն է:
Դրանից առաջ հայտնի էր դարձել, որ ԵՄ մի շարք երկրներ դադարեցրել էին պատվաստումը AstraZeneca-ի միջոցով՝ հիվանդների մոտ արյան մակարդուկների առաջացման մասին ստացված տեղեկատվությունից հետո: Դրանից հետո եվրոպական դեղորայքային կարգավորիչը երկրներին առաջարկեց օգտագործել պատվաստանյութը, իսկ AstraZeneca-ն հավաստիացրեց, որ դեղամիջոցն անվտանգ է: