«Ժողովուրդ». Նախորդ տարին բոլոր առումներով ձախողված էր՝ կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 22-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է զեկույց՝ 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ: Եվ ինչպես միշտ, կառավարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է արել, չնայած նախորդ տարին բոլոր առումներով ձախողված էր:
Այդ պայմաններում կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում։ Սեպտեմբերի 3-ից գործում է ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը: Ստեղծումից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են թվով 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Եվ նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:
Այսինքն՝ Արդարադատության նախարարությունում եւ կառավարությունում այս թվերը համարում են ձեռքբերում այն դեպքում, երբ էական արդյունք չկա, եւ մինչ օրս չկա դեռ մեկ բացահայտված դեպք, փաստ, պաշտոնյայի անուն, որը ապօրինի հարստացել է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում