«Ղրիմի պլատֆորմ»-ի ստեղծելու գաղափարը Զելենսկին քննարկել է նաև Թուրքիայի հետ
ԱՄՆ-ը ողջունում է Կիևի նախաձեռնած «Ղրիմի պլատֆորմ»-ի գաղափարը, որն օգնելու է թերակղզին վերադարձնել ուկրաինական վերահսկողության տակ: ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը` Ղրիմի հարցով «Արրիայի բանաձևի» վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ պաշտոնական նիստում:
«ԱՄՆ-ը ողջունում է Ուկրաինայի նոր՝ «Ղրիմի պլատֆորմ» նախաձեռնությունը, որը կլինի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար Ուկրաինայի գործընկերներին մոբիլիզացնելու հաջորդ քայլը»,- ասել է նա:
Դիվանագետի տեսանկյունից՝ Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Ղրիմում և Սև ծովում, ինչը «սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար»:
«Ղրիմի պլատֆորմի» ստեղծումը նախաձեռնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ թերակղզին իր իրավասության տակ վերադարձնելու ուղղությամբ միջազգային մակարդակով գործողությունները համակարգելու համար:
Զելենսկին ասել է, որ այս նախաձեռնությունը քննարկել է ԵՄ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Թուրքիայի ներկայացուցիչների հետ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է գագաթնաժողովին պատվիրակություն հրավիրել նաև Մոսկվայից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան