Նախագահի նստավայրի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել
Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել։ Նրանք նպատակ ունեն խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը Բաղրամյան 26։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահի աշխատակազմից հայտարարել էին՝ Արմեն Սարգսյանը հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին, ԱԺ «Իմ քայլը», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին։
Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում այդ հանդիպումները ձևական որակեց, ասաց՝ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման վրա որևէ ազդեցություն չի կարող ունենալ։
Սաղաթելյանն ընդգծեց, մինչև արտահերթ ընտրությունները պետք է լինի կառավարության ղեկավարի հրաժարական, խորհրդարանի լուծարում, միայն այդ քայլերից հետո ինքը կարող է խոսել շարժման անելիքներից։
«Հիմա շատ վաղ է խոսել ընտրությունների մասնակցության մասին»,- նշեց նա։
Հավաքի ուղիղ հեռարձակումը՝ News.am-ի։