Ուկրաինայի հակամարտության կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ
Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության կողմերը միմյանց մեղադրել են նախորդ օրը հրադադարը խախտելու մեջ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Ըստ Ուկրաինայի պաշտպանության նախարարության, անցած օրվա ընթացքում արձանագրվել է հրադադարի ռեժիմի 14 խախտում: Հրետակոծության արդյունքում վիրավորվել է մեկ զինծառայող, որը հոսպիտալացվել է:
«Թշնամու դիպուկահարի կրակոցների հետևանքով մեկ ուկրաինացի զինծառայող ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ»,- հավելել է Ուկրաինայի ռազմական գերատեսչությունը:
Հրետակոծության մասին հաղորդել են նաև ինքնահռչակ հանրապետություններում: Լուգանսկի Ժողովրդական հանրապետության ներկայացուցչությունը հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) հայտարարել է, որ մարտի 12-ին ուկրաինական անվտանգության ուժերը մեկ անգամ խախտել են հրադադարի ռեժիմը:
Իր հերթին, Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցչությունը JCCC-ում նշել է, որ մարտի 12-ին ութ խախտում են գրանցել Ուկրաինայի զիված ուժերի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան