Քաղաքագետ. Վտարեք քաղաքական կյանքից նրանց, ովքեր ձեզ խոստանում են առաջավոր մարդկության լավ վերաբերմունք
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Երբ աշխարհը բաժանված էր երկու ճամբարների' պայմանական սոցիալիստականի ու պայմանական կապիտալիստականի, ամեն ինչ հստակ էր' սահմանները' կայուն, կյանքը' կանխատեսելի։ Ցնցումներն ու պայքարն ընթանում էին «աշխարհի ծայրերում» - Վիետնամում, Կորեայում, Աֆղանստանում, Կոնգոյում ...: Կայունության գոտում ապրող ազգերը կարող էին իրենց թույլ տալ լինել քաղաքականապես տգետ' մեկ է, իրենք չէին որոշումներ կայացնում։
Հիմա այդ կայունության իներցիայի վերջին փշրանքներ ենք վայելում, դեռ։
Պետք է հասկանանք պարզ բաներ.
- չկան առաջավոր մարդկություն ու ոչ առաջավոր,
- չկան մարդասիրական գաղափարներ' ազատություն, իրավունք եւ այլն, այլ կան սեփական շահերն առաջ տանելու համար նման գաղափարախոսություններ' առաքելություններ, աշխարհում սեփական հեգեմոնիան ապահովելու, իսկ երկրների ներսում սեփական ժողովրդին գաղափարապես համախմբելու համար,
- կան չոր շահեր, չոր դեբետ-կրեդիտ, որտեղ մարդը միջոց է, կրոնները' գործիք, ազատության ու հավասարության գաղափարները' շղարշ։
Վտարեք քաղաքական կյանքից նրանց, ովքեր ձեզ խոստանում են առաջավոր մարդկության լավ վերաբերմունք' առանց որեւէ սառը հիմնավորումների, արտաքին քաղաքականության հարթությունում' հանուն արդարության ու դեմոկրատիայի պայքար, շահագործում են «ազգային» բառն առանց շահերի վրա հիմնված չոր հաշվարկների ու նմանատիպ բաներ ներքաղաքական պայքարում։
Արցախյան այս պատերազմը պետք է մեր գիտակցության, աշխարճանաչողության, քաղաքական ու մշակութաբանական պատկերացումների վերաիմաստավորման պատճառ դառնար' ցավոտ, բայց անհրաժեշտ։ Սակայն դա տեղի չի ունենում ու դարձյալ պարզունակ կարգախոսներ են հնչում, իսկ իշխանության հայտ են ներկայացնում մարդկային խմբեր, որոնց կողքով է քաղաքակրթությունն անցել, առանց նրանց նկատելու:
Այդ ամենի հանդեպ կարելի էր անգամ անտարբեր անցնել, եթե այդքան թանկ գին չվճարեինք, ու դեռ պարզ չէ, թե դեռ որքան ենք վճարելու հետագայում»։
Հարակից հրապարակումներ`
- Ստեփան Դանիելյան. Վստահ եմ՝ կարճ ժամանակում զուգահեռ կառավարությունն է իրական կառավարություն դառնալու
- Ստեփան Դանիելյան. Բանակի կենտրոնական իշխանությանը չենթարկվելու մի պատմական օրինակ բերեմ
- Ստեփան Դանիելյան. Հարցեր, որոնց պատասխանները պարտավոր ենք գտնել