Վարդևանյան. Իշխանությունը պետք է ՄԻՊ հաջողությունը զրոյացնի
Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը գրում է.
«Մարդու իրավունքների պաշտպան` Արման Թաթոյանի և ՄԻՊ աշխատակազմի գործունեությանը գնահատական, այն է ամենաբարձր (A վարկանիշ) տվել է ՄԱԿ-ի համապատասխան մարմինը: ՄԻՊ գործունեությանը բացառապես դրական գնահատական կտան ցանկացած անձ, ով ինչ որ մի իրավիճակում դիմել է այդ կառուցին: Ամենակարևորը ՄԻՊ-ում բոլորը չափազանց հայրենասեր մարդիկ են:
Պատկերացրեք աշխարհում կան այդքան շատ Օմբուդս ինստիտուտներ ու դրանցից լավագույններից մեկը մերն է: Հետևաբար ինչ պետք է անի այս իշխանությունը, ճիշտ է, պետք է այս հաջողությունը զրոյացնի: Տրամաբանություն ինչպես միշտ չկա, Սահմանադրության հերթական խախտումն է: Հիշեցնեմ, որ ՄԻՊ-ը սահմանադրական ԱՆԿԱԽ մարմին է, իսկ ֆինանսական անկախությունը ՄԻՊ գործունեության հենց սահմանադրական երաշխիք է:
Հ.Գ. Մի հատ հիշեցրեք այս իբրև իշխանությանը քանի անգամ եք պաշտպանություն ստացել այս կառույցից, մեկ էլ հիշեք օրվա մեջ քանի անգամ Ձեր իրավունքների պաշտպանության համար հայտարարությամբ է հանդես եկել Արման Թաթոյանը: Հիշեք, որ այս օրենսդրական երաշխիքը ՄԻՊ-ի անկախության համար նախատեսվել էր դեռ 2017 թվականին, ու պարզապես հերթական անգամ ամաչեք»։
Մարդու իրավունքների պաշտպան` Արման Թաթոյանի և ՄԻՊ աշխատակազմի գործունեությանը գնահատական, այն է ամենաբարձր (A վարկանիշ)...
Опубликовано Aram Vardevanyan Суббота, 13 марта 2021 г.
Հարակից հրապարակումներ`
- Արփինե Հովհաննիսյան. Կառավարության նիստերին չհրավիրելը համարում եմ խիստ դրական Թաթոյանի առողջության համար
- Թաթոյան. Կառավարությունից ասացին, որ ՄԻՊ-ն այլևս չի հրավիրվում կառավարության նիստերին
- Մարուքյանը՝ իշխանություններին. Դադարեցրե՛ք խայտառակել Հայաստանը
- Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
- Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House
- Պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը․ Լևոն Բաղդասարյան
- Գոհար Մելոյան. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ԱԺ ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է
- «Ժողովուրդ». ՄԻՊ մասին օրենքի փոփոխությունները հանրային կյանքում չարիք են դառնալու. Գրասենյակի ծախսերից 1-2 մլն դրամ կրճատելով վիճակը չի բարելավվի
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում