
Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաների շարասյունը սողոսկեց նախագահի նստավայր
Նիկոլ Փաշինյանին սպասարկող մեքենաների շարասյունը կարողացավ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկով սողոսկել ՀՀ նախագահի նստավայր:
Շարասյան ընթացքն ապահովում էր ոստիկաններից կազմած շղթան: Բաղրամյան փողոցում հավաքված ցուցարաները «Դավաճան», «Հողատու» կոչերով ուղեկցեցին Փաշինյանի մեքենան:
Մինչ այդ ոստիկանության շղթային մոտեցավ Երևանի քաղաքապետարանի աղբատար մեքենան, որին թույլ չտվեցին հատել ոստիկանների արգելքը և Բաղրամյան պողոտայով վերև բարձրանալ, ինչն առիթ տվեց ցուցարարներին ենթադրելու, որ Փաշինյանի անվտանգության ծառայությունն աղբատար մեքենայով շեղեց ցուցարարների ուշադրությունը, որպեսզի կառավարական շարասյունը կարողանա մտնել նախագահական նստավայր: