Մեկ տարում հավկիթի գինն աճել է 52.5%-ով, շաքարավազինը՝ 40.6%. Վիճկոմիտե
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 5.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.8%, իսկ 2021թ. հունվարի համեմատ 0.6% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների, յուղերի և ճարպերի, բանջարեղենի 2.4-2.9% գնաճերը:
Ըստ վիճակագրության, բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.9% գնաճ:
Մրգի ապրանքախմբում էլ նշված ժամանակահատվածում արձանագրվել է 8.3% գնաճ, իսկ 2021թ. հունվարի համեմատ`3.3% գնանկում:
Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.5% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է 50.4%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 5.4%):
Վիճակագրության համաձայն, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում մեկ տարում գրանցվել է 8.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է 8.9%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 8.2% և 2.3%):
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում էլ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 9.0%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.4% և 13.3%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 0.6%):
Մսամթերքի ապրանքախմբում ևս գրանցվել է 1.5%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնաճ:
Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում էլ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ:
Ինչ վերաբերում է ձվի գնին, ապա այս տարվա փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4 % գնանկում:
Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում էլ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ:
Վիճակագրությունից նաև տեղեկացնում են, որ փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.6%, ոչ ալկոհոլային խմիչքի 1.0%, սուրճի, թեյի կակաոյի 1.1% գնաճ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան