Այս «տեսաբանները» նպատակային թիրախավորում էին Հայրենիքը կառուցելու գործին լծվածներին.Սենոր Հասրաթյան
Գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«Ստեփան Գրիգորյան անուն-ազգանունով ոմն քաղաքագետ 2018-ի հուլիսին հանիրավի մեղադրելով ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին, դատարանի վճռով ստիպված էր հանդես գալ հրապարակային հերքմամբ:
Դրանով նա հաստատեց, որ գեներալին ուղղված «...տարածքները փողի դիմաց հանձնելու, հակառակորդին դիմադրել թույլ չտալու, պատերազմի ժամանակ տեղում չլինելու և իր պաշտոնական պարտականությունները չկատարելու մասին» արված հայտարարությունը ոչ այլ ինչ էր, քան զրպարտանք... Թվում է, թե այս ամենն օրենքի շրջանակում է և հարցը փակված:
Մինչդեռ իրականությունն այն է, որ ոչ միայն այդ, այլև նման բազում զրպարտանքների դիմաց մենք ստիպված էինք վճարել մեծ գին և դեռ շարունակում ենք վճարել, քանի որ տարիներ շարունակ «եվրոպական արժեքներ» քարոզող այսօրինակ «տեսաբանները» ոչ թե մտածում էին հզոր Հայրենիք կառուցելու մասին, այլ նպատակային թիրախավորում բոլոր նրանց, ովքեր լծված էին այդ Հայրենիքը կառուցելու գործին... Այդ ամենի հանրագումարն այն ծանրագույն վիճակն է, որում այսօր գտնվում ենք ՄԵՆՔ...»:
Հարակից հրապարակումներ`
- Սենոր Հասրաթյան. Պարտվեցինք, քանի որ մեր աջ ձեռքը չգիտեր ինչ է անում ձախ ձեռքը
- Սենոր Հասրաթյան. Դա անխուսափելի է, քանի դեռ մեզ առաջնորդում է պատահականությունների բերած ատելության իշխանությունը..
- Սենոր Հասրաթյան. Իսկ դա ենթադրում է անսպասելի և կտրուկ քայլեր
- Միթե՞ հայն ընդունակ է այսքան իջնել ինքն իրենից․ Սենոր Հասրաթյան
- Սենոր Հասրաթյան. Պարտվեցինք, քանի որ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը չուներ իրավիճակին համահունչ գործելու կարողություն
- Սենոր Հասրաթյան. Նրանք, ովքեր մեր Հայրենիքը դարձրեցին պարտվողների իշխանության պատանդ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին