Առողջություն 10:58 14/03/2021 Հայաստան

Խոսքը գնում է շաքարային դիաբետով ՀՀ երեխաների մասին

«Շաքե» բարեգործական հիմնադրամի նախագահ, բժիշկ Սահակ Դաշյանը ֆեյսբուքի իր միկրոբլոգում բաց նամակ է հղել ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին.

«Հարգելի տիկին Ավանեսյան,

Նախ ասեմ, թե ինչու եմ դիմում Ձեզ բաց նամակի ձևաչափով։ Շատ պարզ պատճառով՝ մնացած միջոցները սպառվել են։

Խոսքը գնում է շաքարային դիաբետով ՀՀ երեխաների մասին։

Առաջին անգամ հանդիպել եմ Ձեզ 2018 թ հունիսին։ Խոսեցինք Գլյուկոզայի Շարունակական Մոնիտորինգի կարևորության և  Հայաստանում նրա ներդրման իմ առաջարկի մասին։

Հետո հանդիպել ենք մեկ տարի անց, ներկա էին ԱՆ 3 պատասխանատու պաշտոնյաներ և 1 բժիշկ (մանկական ներզատաբան)։

Երկու հանդիպումն էլ արդյունք չտվեցին։

Պատճարների վերլուծությունը թողնում եմ Ձեզ։

Ստիպված եմ հիշեցնել Ձեզ այն, ինչ պատմել եմ իմ երեխաների մասին։ Նախօրոք ասեմ, որ իրենք ծանոթ են այս նամակի բովանդակությանը։

Իմ 3 երեխաներից երկուսը ունեն, դժբախտաբար՝ շաքարային դիաբետ (1992 և 1995 թթ.)։ Չկա չարիք առանց բարիքի՝ երկուսի հիվանդությունն էլ վրա է հասել իմ երկարատև գործուղման ժամանակ, Ֆրանսիայում։ Այսօր նրանք, 29 և 26 տարի «հիվանդ» լինելով՝ չունեն շաքարային դիաբետով պայմանավորված որևէ լուրջ բարդություն, յուրաքանչյուրը 2 առողջ զավակների երջանիկ ծնող է դարցել, երբեք հաշմանդամության կարգ կամ նպաստ չեն ունեցել։

Հնարավոր շահարկումներից խուսափելու համար ասեմ, որ եթե դուստրս ապրեր Հայաստանում, գուցե և այսօր նա մեր հետ չլիներ՝ 3 անգամ նա չէր արթնանա երբեք, եթե միշտ սառնարանում չունենար Glucagon դեղամիջոցի պատրաստի ներարկիչը։

Ձեզ հասանելի պիտի լինեն վերջին 20-30 տարիներին ՀՀ-ում արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ անկման հետևանքով (հիպոգլիկեմիկ կոմա) մանկական մահացության թվերը։ Մեղավորներին փնտրեք այն պաշտոնյաների և բժիշկների մեջ, որոնք մատը մատին չէին տալիս, և այդ դեղը մինչ այսօր ՀՀ-ում գրանցված չէ։

Եվ մեր երրորդ հանդիպման համար, կարծելով, որ «մեծ հաղթանակները» նվաճվում են «փոքր» մարտերում՝ որոշեցի աշխատել ՀՀ շաքարախտով հիվանդ բոլոր երեխաներին տրամադրել գլյուկագոնի ծրագրի իրագործման, որի արժեքը անհամեմատ չնչին է պետության համար:

Քանի որ Գլյուկագոն դեղամիջոցը պիտի տրամադրվի հիվանդներին անվճար, կյանքի ցուցումներից ելնելով՝ ցանկացած պետության համար ավելի ձեռնտու է կատարել ուղիղ գնումներ արտադրողից։ Որևէ մասնավոր դերակատարի չի կարող հետաքրքրել այդ նախագիծը։

2019 թ. մայիս ամսին իմ նախաձեռնությամբ և սեփական միջոցներով մեկնեցի Մոսկվա և հանդիպեցի NovoNordisk-ի տարածքային վաճառքների պատասխանատու պաշտոնյային։

Բանակցությունները դյուրին չէին։

Հարևան Վրաստանը 2019-ին գնում էր Գլյուկագոնի տարեկան 800 դեղաչափ, ունենալով շաքարախտով հիվանդ 700 երեխա, հատը 17 դոլլարով։

NovoNordisk-ի պայմաններն էին
- դեղի պետական գրանցումը ՀՀ ԱՆ-ի կողմից կատարվի անվճար հիմունքով
- ԱՆ գնում է տարեկան 500 դեղաչափ - հատը 17$-ով
- 100 դեղաչափ NovoNordisk-ը նվիրաբերում է իմ կողմից հիմնադրված «Շաքե» բարեգործական հիմնադրամին

Այսպիսով՝ ծրագրի տարեկան ծախսը կկազմեր  8500$:

Ձեզ հետ երրորդ հանդիպմանը գնացի մեծ հույսերով. 600 դեղաչափը կարելի է ձեռք բերել հատը 14$-ով։

Դուք, տիկին Ավանեսյան՝ և ԱՆ երկու պատասխանատուները իմ առաջարկությունը լսեցիք ուշադիր։

Զրո հարց։

Առանց որևե հարց տալու, ոլորտի հիմնական պատասխանատուն ասաց, որ ԱՆ նախընտրում է «սպասել» ամերիկյան բարեգործներին, բյուջեում միջոցներ չկան։ Երրորդ անգամ նույն պատասխանը....

Ես երեքիդ էլ ասացի, որ Աստված չանի, հաջորդ մանուկի կորստի դեպքում պատասխանատուները կկանգնեն ոչ միայն Աստծո և ծնողների դատաստանի առջև, այլ նաև...

Բժիշկ՝ Սահակ ԴԱՇՅԱՆ»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:43
Սկսում ենք բանակցությունները ԱՄՆ հետ միջուկային համագործակցության համաձայնագրի շուրջ, որը հայտնի է որպես «123-րդ համաձայնագիր»․ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրման արարողության ընթացքում հայտարարությամբ է...
Աղբյուր` Panorama.am
23:29
Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ կոալիցիային․ քաղաքական մեկնաբան
Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Հիմա ամենաէականի մասին: Ի՞նչ է նշանակում, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ գլոբալ...
Աղբյուր` Panorama.am
23:22
Մեր հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի հիման վրա ․ Արարատ Միրզոյան
«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այսօր ստորագրելու ենք...
Աղբյուր` Panorama.am
22:56
Հայաստանը միանում է իսլամական պետությանը պարտության մատնելու գլոբալ կոլիցիային․ Էնթոնի Բլինքեն
Վաշինգտոնում  ընթացող Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրման...
Աղբյուր` Panorama.am
22:45
ԵՄ-ն մանրամասն կուսումնասիրի ՀՀ-ի անդամակցության հնարավոր դիմումը. Կոս
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր դիմումը, այսօր հայտարարել է դաշինքի ընդլայնման հարցերով հանձնակատար...
Աղբյուր` Panorama.am
22:42
Այս պահին բանակցությունները տանում ենք միջուկային անվտանգության և ատոմային էներգետիկայի ոլորտ․ Էնթոնի Բլինքեն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդման համատեքստում ստեղծվում է   ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական...
Աղբյուր` Panorama.am
22:27
Վաշինգտոնում մեկնարկել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման արարողությունը
 Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրում են  Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի...
Աղբյուր` Panorama.am
22:15
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
 Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանների ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
22:05
Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամներ Մարիամ Պողոսյանի և Դավիթ Դանիելյանի...
Աղբյուր` Panorama.am
21:44
Ըստ Դուգինի՝ Հնդկաստանը կարող է լինել Պուտինի և Թրամփի միջև բանակցությունների հարթակ
Ռուս փիլիսոփա, քաղաքագետ և սոցիոլոգ Ալեքսանդր Դուգինը կարծիք է հայտնել, որ շատ հետաքրքիր հարթակ է  ձևավորվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
21:27
Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ․ Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետարանը Դիլիջանի համայնքապետին բանի տեղ չի դնո՞ւմ Տավուշի մարզպետարանը...
Աղբյուր` Panorama.am
21:04
Դեռ պարզ չէ՝ Բաքվում բավարարվա՞ծ են, թե՞ ոչ․ Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Եվ այսպես, իշխանությունն արդեն 2 զիջմամբ, արձագանքեց...
Աղբյուր` Panorama.am
20:44
Մոտ տասը հազար մարդ կզրկվի աշխատանքից, ոսկերչությանը կհասցվի ջախջախիչ հարված․ տնտեսագետ
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը գրում է․ «Ոսկի, ոսկու շուկա, բանկեր, ՊԵԿ, Նիկոլ Ամիսներ շարունակ զգուշացնում էի, որ քպ խմբակի...
Աղբյուր` Panorama.am
20:28
ՀՀ-ում քայլափոխի ոչ մասնագետ մարդիկ ներակումներ են անում, ֆիլերներ, բոտոքս և այլն․ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Այսօր ԱՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսի...
Աղբյուր` Panorama.am
20:15
ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել Արմեն Համբարձումյանի նկատմամբ ՝ 215 միլիոն ռուբլու հափշտակության դեպքով
ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական մարմինները քրեական գործ են հարուցել անհատ ձեռնարկատեր Արմեն Համբարձումյանի նկատմամբ, որը կասկածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի, Նաիրիի և Արարատի տարածաշրջաններում մառախուղ է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Հրազդանի, Սևանի, Աշտարակի, Թալինի,...
Աղբյուր` Panorama.am
19:43
Արարատ Միրզոյանի այցը Ռուսաստան պլանավորվել է ավելի քանի երկու ամիս առաջ. ԱԳՆ
Ռուսաստան ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այց նախատեսվում է։ Այն պլանավորվել է ավելի քան 2 ամիս առաջ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ...
Աղբյուր` Panorama.am
19:30
Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա հերոսներն են. Դեմոյան
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է․ «Ժաննա Անդրեասյանն ու Ավինյան Տիգրանը մերօրյա...
Աղբյուր` Panorama.am
19:17
Արդարության բանաձևը՝ Աստծուց վախեցող և մարդկանցից ամաչող․ Բագրատ Սրբազան
«Սրբազան պայքար» շարժման էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի խոսքոից՝ կից գրելով․ «Արդարության բանաձևը՝ Աստծուց...
Աղբյուր` Panorama.am
19:04
Երևանում են ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները
ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Նարեկ Բաբայանի հրավերով Երևանում էին ԻԻՀ Մեջլիսի պատվիրակները։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։  ...
Աղբյուր` Panorama.am
18:51
ՄԱԿ-ի գրասենյակի մոտ տեղի կունենա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնմամբ՝ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
18:24
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները։ Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
18:15
Թուրքիան Գամբիային ևս 17 զրահապատ մեքենա կնվիրաբերի
Գամբիայում Թուրքիայի դեսպանատան ֆեյսբուք-յան էջում կատարված գրառման համաձայն՝ թուրքական պետությունը Գամբիային զրահապատ մեքենաներ է կրկին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Այժմ Հայաստանում գործում է 139 սպանդանոց, որից 12-ը կամ 9 տոկոսը չի գործում. ՍԱՏՄ ղեկավար
2024 թվականին Հայաստանում գրանցվել է  թունավորման 13 դեպք։ Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել են սարալանջից
Հունվարի 14-ին, ժամը 13:05-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
17:56
Արարատի մարզում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սիրիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կայցելեն Թուրքիա
Սիրիայի արտգործնախարար Ասադ Հասան ալ-Շիբանին և պաշտպանության նախարար, գեներալ Մուրհեֆ Էբու Քասրան հունվարի 15-ին մեկնելու են Անկարա: Շիբանին,...
Աղբյուր` Panorama.am
17:45
Երևանը Վաշինգտոնի գործընկերը կարող է լինել միայն «կրտսեր» նախածանցով. Սլուցկի
Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացումը նվեր է ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենից։  NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Պետդումայի...
Աղբյուր` Panorama.am
17:41
Խուճապի մի մատնվեք, եթե ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից. Սամվել Մարտիրոսյան
«Պետք չէ խուճապի մատնվել, երբ ձեզ զանգում են WhatsApp-ով անհայտ համարից կամ ուղղակի զանգում են հեռախոսով»,- ասում է տեղեկատվական...
Աղբյուր` Panorama.am
17:22
Սլովակիան պատրաստ է օգնել Հայաստանին դեպի ԵՄ ճանապարհին
ԵՄ-ում Սլովակիայի մշտական ներկայացուցիչ Յուրայի Նոցիարն այսօր ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի հետ քննարկել է հետ Հարավային Կովկասի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}