Մարտի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 դեպք
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մարտի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 178385 դեպք, որոնցից 166180-ն` առողջացած, 3255-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8113 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 774383 թեստավորում:
«Այսպիսով` երեկ կատարվել է 4040 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 486 նոր դեպք: Ունենք 205 առողջացած և 2 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, «սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 837 է»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- 23.02.2021թ. Համավարակից ի վեր Հայաստանում կորոնավիրուսով 3 977 հիվանդ է մահացել
- 14.02.2021. Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք, գրանցվել է 3 մահ
- 16.10.2020. Հաստատվել է կորոնավիրուսի 1465 նոր դեպք, գրանցվել է 13 մահ
- 08.04.2020. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված 881 դեպք կա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան