Արա Աբրահամյանը միջազգային մրցանակ է հանձնել Պեգովին
Ռուսաստանում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ և զինթղթակից Սեմյոն Պեգովին հանձնել է «СОГЛАСИЕ-2020» միջազգային մրցանակը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայերի միությունը։
Մրցանակը Պեգովին հանձնվել է «Կյանքը որպես կոչում» անվանակարգում: Մրցանակը հանձնվել է «Ցեղասպանությունը և Առաջին աշխարհամարտը. միջազգային պայմանագրեր. պատմական զուգահեռներ» խորագրով համաժողովի ժամանակ, որը Հայերի միությունը կազմակերպել է՝ խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքված Մոսկովյան պայմանագրի 100-ամյակի առթիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա