Քաղաքական 20:34 15/03/2021 Հայաստան

Երկիրը ճգնաժամից դուրս հանելու համար պատերազմում պարտություն կրած վարչապետը պետք է հրաժարական տա,․ Արթուր Մարտիրոսյան

Tert.am-ը բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի  հետ զրուցել է արցախյան պատերազմում հայկական կողմի կրած պարտության պատճառների և հետևանքների մասին: Ըստ նրա` պարտադիր է ստեղծված իրավիճակից դասեր  քաղելը: «Իսկ դա անելու համար, պետք է լինի ոչ պետական, հանրային հիմքերի վրա ստեղծված անկախ մի հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով: Ես դեռ չեմ լսում, թե երբ է դա լինելու, ով է անելու դա: Առաջնահերթային են իհարկե ներքաղաքական հարցերը, բայց այս ընթացքում առաջացած հարցերի պատասխաններն էլ պետք է տրվեն»,- ասում է նա:

-Պարոն Մարտիրոսյան, Արցախյան վերջին պատերազմի ավատից ամիսներ են անցել, բայց դեռ քննարկվում են պարտության պատճառները,  մեղավորները: Դուք ի՞նչ տպավորություն եք ստանում ստեղծված իրավճակից, եղած քննարկումներից:

-Իհարկե շատ կարևոր է պետության առաջընթացի համար որոշ հարցերի պատասխաններ ստանալը: Նման պարտությունից հետո չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի պատահել: Պարտադիր է ստեղծված իրավիճակից դասեր  քաղելը: Իսկ դա անելու համար, պետք է լինի ոչ պետական, հանրային հիմքերի վրա ստեղծված   անկախ մի հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով: Ես դեռ չեմ լսում, թե երբ է դա լինելու, ով է անելու դա: Առաջնահերթ են, իհարկե, ներքաղաքական հարցերը, բայց այս ընթացքում առաջացած հարցերի պատասխաններն էլ պետք է տրվեն:

Մենք հիմա փաստորեն գտնվում ենք մի իրավիճակում, երբ երկիրը ճամբարների է բաժանվել, և  մեկը մյուսին է մեղադրում: Մեկը ասում է`30 տարում տապալել եք երկրի կառավարումը, մյուսն էլ ասում է, թե դուք եք մեղավոր, որովհետև ձեր օրոք սկսվեց պատերազմը, այս երկուսուկես տարում չպատրաստվեցիք պատերազմին: Իհարկե, պարզ է, որ ճշմարտությունը երկու կողմերի պնդումներում էլ կա. այո, երեսուն տարում բանակը, և նաև հասարակությանը չենք բերել բարոյահոգեբանական վիճակի, որ կարողանան պատերազմել, բայց մյուս կողմից էլ` այս երկուսուկես տարիների ընթացքում արվեցին այնպիսի քայլեր, որ  պատերազմն անխուսափելի դարձրին: Իհարկե, պատերազմ լինելու էր, բայց հարց է, թե երբ: Հնարավոր էր` այն հետաձգել և ժամանակն օգտագործել պատերազմին պատրաստվելու համար:

Իհարկե, հայտնի էր, որ պատերազմին այլըտրանք չկար, բայց այն հետաձգելու համար հետևանքները կարող էին ավելի քիչ լինել: Դա չէր նշանակելու, որ այն մենք թողնում էինք հաջորդ սերունդների համար, ո՛չ: Դա նրա համար կլիներ, որ ավելի լավ պատրաստվեինք:

Այս պարագայում երկիրը ճգնաժամից դուրս հանելու համար պատերազմում պարտություն կրած վարչապետը պետք է հրաժարական տա, պետք է նոր  առաջնորդություն ձևավորվի, այլապես ազգն այլևս դատապարտված կմնա և չի կարողանա իր ուժերը մոբիլիզացնել` ծանր ու բազմաշերտ խնդրները լուծելու համար:

-Ձեր խոսքում նշեցիք, որ կարող էինք հետաձգել պատերազմը: Որտե՞ղ թերացանք, ինչպե՞ս կարող էինք դա անել:

-Ես չեմ կարող հիմա խորը վերլուծություն ներկայացնել, որովհետև շատ տվյալներ չկան: Կան հարցեր, բայց չկան դրանց պատասխանները: Մենք չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել բանակցային սեղանին:

Բայց այն տվյալները, որ կան, ցույց են տալիս, որ մեծագույն սխալներ են տեղի ունեցել բանակցային սեղանին: Բանակցություններում գործում են հետևյալ գաղափարները. հասկանալ խաղը և փորձել փոխել խաղը: Նիկոլ Փաշինյանը ոչ առաջինն արեց, հասկացավ դիմացինի խաղը, ոչ էլ նրան հաջողվեց խաղը փոխել: Նրան թվում էր կամ հավատում էր, որ կա բանակցային լուծում, բայց նման բան չկար: Ինչպե՞ս պետք է բանակցվեր այդ դիրքերից:  Պետք է փորձ արվեր դիրքերը փոխել կամ ավելի ընդունելի պետք է լիներ մյուս կողմի դիրքը, որ կարողանային բանակցել: Մենք բանակցություններից ոչինչ չգիտեինք: Հնարավոր է` ինչ-որ բաներ մենք չգիտեինք: Գուցե կային կետեր, որ ընդունելի էր Փաշինյանի համար: Նա հանդիպում էր Ալիևի հետ, բանակցում, չնայած և՛ ինքը, և՛ արտաքին գործերի նախարարությունն ասում էին, որ բանակցություններ չկան:  Հետո ասացին, որ դրանք կան, իսկ թե ինչի մասին էին դրանք, կայի՞ն փաթեթներ, Լավրովի պլան, մեզ չէին ասում: Ենթադրենք բանակցում էին, պետք է հասկանային, որ եթե չէին ընդունելու այդ առաջարկները, ապա պատերազմ էր լինելու: Իսկ եթե պատրաստ չէինք պատերազմի, կամ պետք է այդ փաթեթը ընդունեինք, կամ էլ պետք է հետաձգեինք լուծումը, ժամանակ շահեինք: Փաշինյանը չկարողացավ ժամանակ շահել և արեց հակառակը. երբ հասկացավ, որ չի կարողանում խաղը փոխել, որ չի կարողանում, օրինակ, Արցախը բանակցային սեղան վերադարձնել, ավելի կոշտացրեց իր բանակցային լեզուն: Ես մի քանի անգամ այս մասին խոսել եմ. եթե լինեի Ալիևի տեղում, ապա կհասկանայի, որ Հայաստանում իշխանության է եկել նոր մարդ, որը տարբերվում է հներից, հատկապես ղարաբաղցիներից, կտեսնեի հնարավորություն, որ գուցե ստացվի համաձայնվել հիմնախնդրի կարգավորման մի փաթեթի շուրջ, որն իրեն է ձեռնտու: Նրանք նաև հասկանում էին, որ այդ նոր մարդուն պետք է ժամանակ տալ, որ իր դիրքերն ամրապնդի, կոնսոլիդացնի ուժերը և տվեցին ժամանակ: Բայց երկուսուկես տարին անցավ, իսկ Նիկոլ Փաշինյանը մեկ հայտարարեց, որ այո՛, պետք է գտնել լուծում, մեկ էլ` կոշտացրեց լեզուն: Այստեղ է ամենակարևոր հարցը առաջանում` ինչու՞ նա կոշտացրեց բանակցային լեզուն, եթե  պատերազմին պատրաստ չէր:

Ես որքան հասկանում եմ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակված Գլխավոր շտաբի պետի հայտարարությունից` ինքը հունիս ամսին զեկուցել էր, որ մենք պատրաստ չենք այդպիսի պատերազմի: Իսկ եթե պատրաստ չէինք պատերազմի, նշանակում է, որ վերադառնալով բանակցային սեղան կամ պետք է ժամանակ շահեինք, որ պատրաստվեինք պատերազմի, կամ էլ ընդունեինք այն, ինչ սեղանին էր: Փաշինյանը դրանցից ոչ մեկը չարեց, և դրանով իրավիճակը տարավ դեպի պատերազմ: Հուլիսի տավուշյան հաղթանակը գուցե նրա մոտ ստեղծել էր այլ կարծիք, բայց նա պետք է լսեր ռազմական առաջին դեմքին: Նա ո՛չ ծառայել էր, ո՛չ ռազական մասնագետ էր,որ կարողանար ճիշտ կողմնորոշվել:

Թե ինչու էր նա մեզ դեպի պատերազմ տանում, դժվար է ասել: Կարող ենք ասել, որ ի սկզբանե եղել է նման մի պլանավորում` տանել դեպի պատերազմ, որ պարտվենք: Բայց չենք կարող վերջնական հարցին պատասխան տալ, մինչև չլինեն վերլուծություններ, փաստեր ու եղած հարցերին պատասխաններ: Ինչ-որ մի դատավարություն պետք է լինի: Առանց այդ ճշմարտությունը հայտնի դառնալու, Փաշինյանը չի կարողանալու համախմբել ազգին:

Չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են, թե  պարտվել ենք, ոչինչ, նախկինում ոչինչ չի արվել, հները գան, ավելի վատ է լինելու: Այստեղ հարցը հներն ու նորերը չեն: Հարցն այն է, որ այդ մարդը երկիրը տարել է պատերազմի, պարտվել է պատերազմը, ազգը պառակտել է և ինքը չի կարող առաջնորդել:

-Պարոն Մարտիրոսյան, նոյեմբերի 9-ի հայտարարությունը և պատերազմի դադարեցման մասին համաձայնությունը ձեռք են բերվել Ռուսաստանի նախաձեռնության արդյունքում: Ակտիվացել է նաև թուրքական կողմը: Մինչ այդ պահը հիմնախնդրի կարգավորման գործընթացը տարվում էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հիմա այն կարծես թե պասիվացել է: Հնարավո՞ր է` մենք ականատեսն ենք Ադրբեջանի վաղեմի երազանքին. ԵԱՀԿ Մինսկի խումբը որպես միջնորդ դուրս է մղվում հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Ձեր տպավորությամբ` հիմա բանակցություններ ընթանու՞մ են:

-Բանակցություններ կլինեն ինչ-որ հարցերի շուրջ: Իհարկե, մենք նաև այս գործընթացում տեսնում ենք դերակատարների փոփոխություն:

Ինձ թվում է` պարզապես ադրբեջանական և թուրքական կողմը ճիշտ պահ էին ընտրել, նրանք հասկացել են, որ կարող են ինչ-որ չափով համաձայնության գալ Ռուսաստանի հետ, որովհետև նրա հետ ունեն ավելի մեծ շահեր, քան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ: Իհարկե, Ադրբեջանն ունի նաև շահեր Եվրոպայի հետ, ԱՄՆ-ի, Իսրայելի հետ Իրանի դեմ և այլն: Նրանց շահերն այդ պահին համընկել է: Մենք չենք կարողացել մեր շահերն առաջ տանել, լուրջ դիվանագիտական աշխատանք տանել: Մենք չենք հասկացել, որ եթե նրանց շահերը համընկնում է, մնալու ենք մենակ թշնամու դեմ:

Այո՛, Ռուսաստանը մեզ  օգնում է, բայց պետք է հասկանալ նաև նրա խնդիրները, շահերը: Չպետք է նրան մեղադրել, թե մեզ դավաճանեցին և այլն: Դա էմոցիոնալ դիսկուրս է: Պետք է հասկանալ, որ շահերը պարզապես համընկան: Ասում են` տեսա՞ք թուրքը ռուսի հետ պայմանավորվեց: Մենք թողեցինք, որ պայմանավորվեն, մենք այնպես արեցինք, որ պատմությունը կրկնվի: Մենք չենք հասկանում աշխարհաքաղաքականությունը, չենք հասկանում, որ ոչ ֆրանսիացի զինվորն է գալու այստեղ մեզ համար կռվելու, ոչ էլ ամերիկացի: Այդ դեպքում պետք է հասկանալ, թե ինչ աշխարհաքաղաքական դիրքերում ես, ինչ շահեր ունեն խաղացողները: Պետք է կամ հակադրել շահերը, կամ էլ գտնել քեզ ձեռնտու շահ:

Սկզբից էլ պարզ էր, Ռուսաստանը չի ցանկանում ընդգրկվել պատերազմում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ: Վերջիններս էլ, շատ լավ հասկանալով դա, ասում էին, որ իրենք էլ չեն ցանկանում, որ Ռուսաստանը պատերազմի, բայց պետք է այնպես անել, որ Հայաստանը իր տարածքից չհարվածի իրենց: Ինչու՞ Ռուսաստանը չէր ցանկանում պատերազմել, ի՞նչ շահեր ուներ, ի՞նչ հարցեր էր լուծում Թուրքիայի հետ և ինչո՞ւ մեր հաշվին. հարցեր են: Մենք ենք թույլ տվել, որ այդպես լինի:

Եթե անդրադառնում ենq ԵԱՀԿ Մինսկի խմբին, ապա պետք է նկատենք, որ այն ձևավորվել էր, քանի որ երեք կողմերն էլ կարող էին նույն ձևով ինչ-որ խնդիրներ լուծել: Իսկ այս պահին ստացվում է, որ իրենք նոմինալ ձևով կարող են ներկա լինել, բայց այս իրավիճակում ստեղծված խնդիրները նրանք ի վիճակի չեն լինի լուծել, լծակ չունեն:

-Հիմա կարո՞ղ ենք վստահորեն ասել, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված հարցերը լուծվում են Ռուսաստանի և Թուրքիայի միջև եղած համաձայնությունների շրջանակում: Կարո՞ղ ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դուրս է մղվել գործընթացից:

-Մի փոքր այդպես չէ: Հիմա «խաղը» լավագույն ձևով է ընթանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համար: Նա էր միշտ ասում, որ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները հայամետ են, ցանկանում էր  փոխել կարգավորման ձևաչափը, Թուրքիային այնտեղ մտցնել: Ստացվում է, որ նա հասնում է իր նպատակին: Իսկ ինչո՞ւ այդպես եղավ. որովհետև հայկական կողմը չկարողացավ մոբիլիզացնել իր ուժերը, չկարողացավ օգտագործել իր ամենակարևոր լծակը` մարդուժը, մարդկային ռեսուրսը թե՛ Միացյալ Նահանգներում, թե՛ Ֆրանսիայում:

Իշխող ուժը չի կարողանում մոբիլիզացնել մարդկային ռեսուրսը, դրա արդյունքում էլ կարող է ասել, որ դե ոչինչ, որ պատերազմ է եղել, պարտվել են, ցույց տալ, թե ճանապարհներ են բացվել, կարծես թե դա մեր ամենամեծ երազանքն էր:

-Հայկական և ադրբեջանական կողմերի միջև հիմա բանակցություններ կան գերիների վերադարձի շուրջ:  Այն պարագայում, երբ Ադրբեջանը ձեռք է բերել ինքնավստահություն` արդեն անգամ հայտարարում է, որ հարցը լուծված է,  Ձեր տպավորությամբ ի՞նչ դիրքերից է  հանդես գալիս Հայաստանը, կարողանու՞մ է իր շահերը պաշտպանել իր շահերը:

-Ոչ մի տեղեկություն չկա, թե ինչ գործընթացներ կան գերիների շուրջ: Դժվար է ասել, թե ինչ են անում իշխանությունները:

-Առկախված է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

-Այո, դա էլ է այդպես: Պարզ է նաև, որ կա սահմանների դեմարկացիայի խնդիր: Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ հայկական կողմը պայմանավորվել է, որ վերադառնում ենք նախկին` ԽՍՀՄ սահմաններին: Եթե կան պայմանավորվածություններ, ինչու՞ է նման շտապողականություն դրսևորվում: Ադրբեջանը, չնայած Վրաստանի հետ ունի լավ հարաբերություններ, չի կարողանում լուծել դեմարկացիայի հարցեր: Ինչո՞ ւ ենք մենք շտապում. որովհետև, կարծում եմ, կա ավելի մեծ պայմանավորվածություն: Թե ինչ է դա, մենք չգիտենք: Պարզ է նաև, որ ինչ պայմանավորվածություն էլ լինի, միջազգային տեսանկյունից կարող է անօրինական համարվել: Այդ պայմանավորվածությունները ներսում չեն քննարկվել, խորհրդարանը չի ընդունել: Ժողովրդավարական երկրում ինչպե՞ս կարող ես գնալ, ինքնուրույն ինչ-որ բան ստորագրել, ինչ-որ բան պայմանավորվել:

Այս ամենը նաև բացատրում է այն, թե ինչու է Ռուսաստանը, որքան էլ չի ընդունում Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությունը, չի ցանկանում, որ հեռանա: Ռուսաստանին էլ այսօր ձեռնտու է, որ պարոն Փաշինյանը մինչև վերջ մնա, կատարի իր համաձայնությունները: Ինչպե՞ս պետք է դա անի. նա պետք է դա անի խորհրդարանի, Սահմանադրական դատարանի միջոցով, և հիմա արդեն պարզ է դառնում նաև, որ իրոք Սահմանադրական դատարանը վերջին «բաստիոնն էր»:

Հայաստանում պատերազմից հետո ստեղծված ներքաղաքական խնդրներն անդրադառնալով` պետք է նկատենք, որ որքան երկար տևեց ճգնաժամը, այնքան ավելի մեծ է լինելու Հայաստանում ապրող ժողովրդի հիասթափությունը, այնքան մենք ավելի թուլացած ենք լինելու: Մարդիկ սկսելու են լքել երկիրը, և նաև`ստիպված են լինելու վատերի միջից ընտրել ավելի քիչ վատը, գուցե Ռուսաստանի հետ ինչ-որ այլ հարաբերությունների մեջ մտնելը, որ մեր խնդիրները նա կարգավորի, մեր շահերը չանտեսվեն: Դեպի դա է գնում գործընթացը:

-Հայտնի է, որ քաղաքականության մեջ չկան բարեկամներ, կան շահեր: Մի՞թե այս ընթացքում չենք կարողացել իսկապես ինչ-որ պետության հետ բարեկամականալ, որ մեր շահերն էլ հաշվի առնվեն:

-Իրոք այդպես է: Բայց օրինակ` Իսրայելի օրինակը ցույց տվեց, որ նման բան հնարավոր է: Միացյալ Նահագները միշտ է սատարում Ւսրայելին: Պատկերացնու՞մ եք, որ Իսրայելը 60-ականներին ԱՄՆ-ին հայտարարեր, որ ինքը կոմպլեմենտար ձևով ցանկանում է նաև հարել սոցիալիստական ճամբարին: Նման բան չեղավ:

Մենք էլ պետք է այդպես վարվեինք, այդ փորձով առաջնորդվեինք: Մենք սովոր ենք դիմացինին մեղադրել, թե մեզ հավատարին չի, բայց պետք է հասկանալ, թե մենք ինչ արեցինք, որ այդպես եղավ: Կարող ենք վերցնել Ռուսաստանի օրինակը: Պե՞տք է իրեն Հայաստանը, ինչպե՞ս է Հայաստանը նրանց շահերին վերաբերում, ի՞նչ է անում դրանց հետ, որտե՞ղ են գծերը, որ պետք չէ անցնել, ե՞րբ պետք է մեր շահերի հաշվին բավարարել նրանց շահերը: Դրանք հարցեր են, որ խորը վերլուծություն են պահանջում: Մեկ օրում չեն ձևավորվում հարաբերությունները, պետք է հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ այս ընթացքում Ռուսաստանի հետ մեր հարաբերություններում: Հարց է նաև, թե մենք ունեինք առաջնորդ, որ կարողանում էր ռուսներին ասել` ոչ: Եթե ճիշտ եմ հասկացել նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հուշերը, ապա նման դրվագներ եղել են: Նախագահ Քոչարյանի կողմից այդ «ոչ»-ը հնչել է, հնչել է դա նաև նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, Սերժ Սարգսյանի կողմից:

Հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, որը ինչպես հայտնի է, նախկինում հակառուսական դիրքորոշում ուներ: Հետո երբ նա եկավ իշխանության, լրիվ փոխեց իր դիրքորոշումը, դարձավ լրիվ ռուսամետ: Սա չի ընկալվում: Բայց դրանով հանդերձ և նաև նրանով, որ նրան «սորոսական» են համարում, Ռուսաստանին շատ ձեռնտու է, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարումը, որովհետև նրանք ունեն կարևոր համաձայնություններ, և վստահ չեն, որ եթե Հայաստանում նոր իշխանություն գա, հարցեր չի տա:

Իսկ եթե ցանկանում ես, որ Ռուսաստանը քեզ համար վստահելի գործընկեր լինի, պետք է դու էլ որոշ չափով այդպիսին լինես նրա համար: Իսկ եթե մեկ բան են խոսքերը, մեկ այլ բան են գործողությունները, ապա վստահելի չես կարող լինել:

Իսկ մեծ հաշվով, իհարկե պարոն Փաշինյանը և նրա համախոհները կարող են ասել, որ ոչ մի բան բան տեղի չի ունեցել: Նրանց համոզմամբ` իհարկե վատ էր, որ պատերազմ տեղի ունեցավ, բայց այն լուծեց ամենակարևոր խնդիրը. Հայաստանն այլևս չի լինի ոսկոր Թուրանի կոկորդում, իսկ այդ պարագայում կարող ենք այլ ձև դիրքավորվել, սահմաններ կբացվեն:

-Ազգային անվտանգային խնդիրներ այս պարագայում չեն ստեղծվու՞մ:

-Դա նշանակում է, որ  ասում ես` «ես թույլ եմ, ինձ ձեռք մի տվեք, այն, ինչ ինձնից ուզել եք, տվել ենք», իսկ ուժեղն այդ պարագայում ասում է` «այո', այսօր ձեռք չեմ տա, բայց քանի որ դու ցանկանում ես քո տնտեսությունը, հարաբերությունները ստեղծել մեզ հետ, այդ ամենը անելու ես մեր պայմաններով, խաղի կանոնները մենք ենք պարտադրելու»: Ալիևն այսօր ասում է հայերին, որ մոռանան ռևանշի, Ղարաբաղի մասին, մտածեն խաղաղության մասին, թե ոնց են իրենց հետ խաղաղ ապրելու: Թուրքիայի հաջորդ քայլը լինելու է այն, որ մենք պատմությանը մասին մեր մոտեցումները փոխենք, որ Հայոց ցեղասպանության մասին մոռանանք, քաղաքական, տարածքային պահանջներ չունենանք: Կոկորդիլոսի մի քանի արցունք կթափեն, կփորձեն նաև, որ մեր առաջնորդը, եթե դա լինի Նիկոլ Փաշինյանը, գնա Բաքվում Շեհիդների պուրակում մի քանի արցունք թափի, և այդ ամենը կլինի պարադիգմայի փոփոխություն, պատմական հեղաշրջում:

Չեմ ցանկանում խոսքս միայն հոռետեսություն պարունակի: Մեզ երևի ժամանակ է պետք, որ այս շոկը, ապատիան անցնի թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, հասկանալի լինի, որ այն ինչ տեղի է ունեցել և շարունակում է տեղի ունենալ, տանում է մեզ դեպի կործանում, մենք կորցնելու ենք մեր պետությունն ու ինքնությունը: Դա կլինի, եթե մենք չունենանք ուժեր, որոնք կկանգնեցնեն անիվները:

Ես հավատում եմ, որ Հայաստանում կան առողջ ուժեր, որոնք դա կանեն: Ես հավատում են այն մարդկանց, որոնց անձնապես եմ ճանաչում: Այդ մարդիկ ունեն բավական ուժ, գիտելիք և ունակ են այնպես անել, որ չգնանք կործանման ճանապարհով:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:41
Փաշինյանը ստելով՝ փորձում է ինքն իրեն արդացնել Արցախ կորստի և զոհերի համար․ Լևոն Քոչարյան
 «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանn, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «1994...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ի՞նչ բանավեճ քաոսի լեզվով խոսող, առողջ տրամաբանությունը մերժող և միտքը կեղծիքի վրա կառուցող մարդու հետ․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.  «Ինքդ էլ լավ գիտես, որ նախորդ նախագահներից ոչ ոք չի գալու քեզ հետ բանավեճի, դրա համար էլ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Անդրեն ու կինը՝ Անին բաժանվե՞լ են․ Երգչի կինը հեռացրել է բոլոր լուսանկարները
Starnews-ը գրում է․ «Օրեր առաջ ԱՄՆ-ում՝ Dolby թատրոնում տեղի ունեցավ «Armenian music Video Awards» հեղինակավոր...
Աղբյուր` Panorama.am
20:00
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ․ փաստաբան
Փաստաբան Սերգեյ Հարությունյանը տեղեկացնում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց ՀՀ գլխավոր դատախազության հատուկ վերանայման...
Աղբյուր` Panorama.am
19:36
Բա դու ո՞ւմ ետևում ես թաքնվում`ոստիկանության զորքի՞, թե՞ զրահապատ շքախմբի․ քաղաքացիները պատասխանում են Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային...
Աղբյուր` Panorama.am
19:20
Սամվել Վարդանյանի նկատմամբ հանցագործության կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ-ի բարձրագույն ղեկավարությունը․ Մելիքյան
«Սա հանցագործության մասին հաղորդում է, որը ներկայացրել է տուժող ճանաչված Հակոբ Ասլանյանը։ Այն քանի որ հանրային մեղադրանքի գործ է, ոչ թե՝...
Աղբյուր` Panorama.am
18:49
Արցախյան բանակցությունների մասին Նիկոլի գրառումը ոտքից գլուխ սուտ է, փորձում է էշի տեղ դնել․ Աշոտյան
Նիկոլի այսօրվա գրառումը մինչ իր կողմից իշխանության զավթումն Արցախյան բանակցությունների բովանդակության մասին ոտքից գլուխ կեղտոտ, անլվա սուտ է,...
Աղբյուր` Panorama.am
18:37
Դատավարությունը կարող է վերջանալ Սամվել Վարդանյանի պարգևատրմամբ․ Նարեկ Մալյան
Հնարավոր է ինտրիգ ակնկալել  Սամվել Վարդանյանի դեմ դատից՝ հաշվի առնելով Հակոբ Ասլանյանի այսօրվա կարգավիճակը, լրագրողի հարցին ի պատասխան...
Աղբյուր` Panorama.am
18:09
Ես նմա՞ն եմ հալածվողի․ ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյան
Լրագրողները ՔՊ-ից հեռացված Հակոբ Ասլանյանից հետաքրքրվեցին, թե հնարավոր է հետ վերցնի բողոքը, պատասխանը կարճ էր՝ ոչ։ Հարցին թե, արդյո՞ք...
Աղբյուր` Panorama.am
18:00
Չեմ հասկանում, ով է նման հաշվարկ կատարել. Տնտեսագետը՝ աշխատաժամանակի կրճատման մասին
Աշխատաժամանակի տևողության՝ մեկ ժամով կրճատումը կառաջացնի բացասական հետևանքներ թե տնտեսության, թե գործատուների, թե պետական բյուջեի համար։...
Աղբյուր` Panorama.am
18:00
Սիրիայի արտգործնախարարի պաշտոնակատարը կրթություն է ստացել Թուրքիայում
Սիրիայի նոր իշխանություններն արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար  են նշանակել Ասաադ Հասան ալ-Շիբանիին: Այդ մասին տեղեկացրել է...
Աղբյուր` Panorama.am
17:58
Նա uտախnսnւթյան բացարձակ չեմպիոն է. Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Փաշինյանի մասին
«Վաղուց պարզ է, որ նա ստախոսության բացարձակ չեմպիոն է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
17:51
Հայ nրբnւhիների գործած Ղազիրի գորգը՝ Հայոց ցեղասպանnւթյան թանգարան-ինստիտուտում
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ստացել է արժեքավոր նվիրատվություն՝ Ղազիրի (Լիբանան) որբանոցի հայ որբուհիների գործած գորգը, որը գործվել...
Աղբյուր` Panorama.am
17:42
Կրեմլը հերքել է լուրերն այն մասին, որ Ասադի կինը ցանկանում է բաժանվել նրանից և հեռանալ Ռուսաստանից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Բաշար ալ-Ասադի կնոջ՝ «Ռուսաստանի Դաշնությունից հեռանալու հատուկ...
Աղբյուր` Panorama.am
17:31
Պուտինն Իրանի նախագահին հրավիրել է Ռուսաստան
Իրանի նախագահ Մասուդ  Փեզեշքիանը  հրավիրվել է Ռուսաստանի Դաշնություն։ Նրան համապատասխան հրավեր է ուղարկել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր...
Աղբյուր` Panorama.am
17:21
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ լքել Բելառուսը
ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուսում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ լքել հանրապետության տարածքը։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց։ Անիի տարածաշրջանում խիտ...
Աղբյուր` Panorama.am
17:14
ՄԻՊ-ն հրապարակել է արտահերթ զեկույց
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է  արտահերթ զեկույց՝ «ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:53
Փաշինյանը հանրությանը մեսիջ է ուղարկում, թե իր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն է. Նորիկ Նորիկյան
«Նիկոլ Փաշինյանը մեզ՝ հանրությանը, մեսիջ է ուղարկում, թե՝ սիրելի հանրությո՛ւն, մեր իշխանության այլընտրանքը Կարգին Հայկոն...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ամբիոնի մոտ կանգած այդ կին թեկնածուի թաց աչքերը չեմ մոռանում. Լիլիթ Գալստյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում համակարգային կոռուպցիայի առկայության վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
16:31
Եվգենի Պետրոսյանի ընտանիքում uկանդալ է ծագել
Հաղորդավար, հումորիստ Եվգենի Պետրոսյանի ավագ դուստրը պահանջում է ԴՆԹ անալիզ՝ համոզվելու, որ Տատյանա Բրուխունովայի երեխաների հայրը հենց իր հայրն...
Աղբյուր` Panorama.am
16:27
Հենրիխ Դանիելյան. Քաղաքապետարանը դարձրել եք թալանի և կոռուպցիայի որջ
«Ավինյան Տիգրանը որոշել է իր սեփական միջոցներով փոխհատուցել 7.200.000 դրամը, որը ծախսվել էր իր ԱՄՆ թռիչքի վրա»,-Ավինյանի այսօրվա...
Աղբյուր` Panorama.am
16:22
Վարչախումբն ամոթալի կերպով անհաղորդ է Սիրիայի հայության ճակատագրի հանդեպ. «Հայաքվե»
««ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը մտահոգված է Սիրիայի Արաբական Հանրապետությունում իշխանափոխությունից հետո ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:50
Կասեցվել է ավտոլվացման 15 կետի գործունեությունը
Հայաստանի մարզերում շարունակվում են ջրային ռեսուրսների նորմերի պահպանությանն ուղղված խստացված միջոցառումները։ Այդ մասիկն հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
15:40
Ոչ ոք դեռ չի գնացել դիաhերձարшն՝ վերցնելու երգչուհի Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի մարմինը
Գրեթե մեկ շաբաթ է անցել լատվիացի բասկետբոլիստ, երգչուհի Աննա Սեդոկովայի նախկին ամուսնու՝ Յանիս Տիմայի ողբերգական մահից, սայան նրա դիակը շարունակ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից
Ամանորյա տոնական օրերին առկա են բոլոր նպաստավոր պայմանները սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար, քանի որ...
Աղբյուր` Panorama.am
15:24
Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 25-ին կլինի «Իմնեմնիմի» պոդքասթի հյուրը։...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ջրանջատում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում դեկտեմբերի 24-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայաստանից սկսել են ավելի հաճախ այցելել Ռուսաստան
«Tutu» ծառայության փորձագետները պարզել են, թե որ երկրների քաղաքացիներն են գալու Ռուսաստանի Դաշնություն ձմեռային արձակուրդներին և...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ընտանեկան փոքր երազանքից մինչև մեծ բիզնես. Danielyan Sweets
Դանիելյաններն իրենց ընտանեկան բիզնեսը սկսել են Սպիտակի երկրաշարժից հետո՝ փոքր տնակից, իսկ այժմ ունեն արդեն 500-ից ավելի աշխատակից։ Ընտանիքը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}