Դադիվանքում հոգևոր նոր սպասավորներ են նշանակվել
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Հոգեշնորհ Տ. Մխիթար աբեղա Գրիգորյանը համատեղության կարգով առժամապես ծառայության է կոչվել Արցախի թեմում` որպես Դադիվանքի վանահայր։
Հոգեշնորհ Տ. Ներսես աբեղա Հարությունյանը, ազատվելով Եգիպտոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, նշանակվել է Արցախի թեմ` որպես Դադիվանքի հոգևոր սպասավոր։
Դադիվանքում իր ծառայությունը կշարունակի նաև Բարեշնորհ Մանվել սարկավագ Սարգսյանը՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ Հոգևոր Առաջնորդությունում ստանձնած պարտականություններից։
Հարակից հրապարակումներ`
- Հայ ուխտավորներն այցելել են Դադիվանքի վանական համալիր
- Ադրբեջանցիներն արգելել են հայ ուխտավորների մուտքը Դադիվանք
- Տեր Վահրամ. Այս եկեղեցականներն են պահում ադրբեջանցիներով շրջապատված Դադիվանքը
- Վալերի Բուայե. Մտածում եմ Հայր Հովհաննեսի ու Դադիվանքի մասին
- «Դադիվանքից՝ Երևան»
- Ոսկանյան. Դադիվանքի ինքնահռչակ քարոզիչ անձը պետք է պարզաբանի՝ քրիստոնեական ո՞ր եկեղեցու ներկայացուցիչն է, ի՞նչ և ո՞ւմ համար է քարոզելու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան