Դոնբասում ուկրաինացի զինվորականները բերվել են լրիվ մարտական պատրաստության վիճակի
Ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումները Դոնբասում բերվել են մարտական լրիվ պատրաստվածության վիճակի: Այս մասին հայտնում է «Ստրանա ուա»-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Լրատվամիջոցի զրուցակցի խոսքով՝ տարածաշրջանում հրադադարն ավարտվել է հունվարի վերջին: Նա նշել է, որ դժվար թե կողմերից որևէ մեկն այժմ ընդունի, որ իրենք առաջինն են խախտել զինադադարը:
Աղբյուրը մանրամասնում է, որ այժմ կողմերի զինուժերը վերադարձել են 2018-ի դիրքերը, երբ զորքերը դեռ չէին տեղակայվել, իսկ նրանց միջեւ հեռավորությունը հասնում էր ընդամենը 400-700 մետրի:
«Խրամատներում ամեն օր շտաբներից երկու ստուգում է կատարվում: Ավելին՝ նրանք չեն ստուգում զինադադարի պայմանների պահպանումը, ինչպես նախկինում էր: ներկայում ստուգում է զինամթերքի մատակարարումը, սարքավորումների ու զենքի համալրվածությունը և մարտունակությունը»,-ասել է աղբյուրը:
Նա նաև ավելացրել է, որ զինծառայողներին այնքան էլ պատրաստակամորեն չեն թողնում արձակուրդ գնալ: Աղբյուրի կարծիքով, սա խոսում է հարձակման նախապատրաստման կամ հարձակման սպառնալիքի սպասողական վիճակի մասին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում