Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերն արդեն հասանելի են
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գրասենյակի կողմից ընտրվել և հայերեն լեզվով համառոտագրվել են Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղենիշային (էական) գործերով թվով 19 վճիռներ ինչպես պրակտիկ իրավաբաններին, այնպես էլ իրավաբան-գիտնականներին Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին (հիմնականում 2018-2020 թվականներ) ծանոթացնելու նպատակով:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է, որ ընտրված վճիռների առանձնահատուկ հետաքրքրությունն ու կարևորությունը պայամանավորված է մեր երկրի իրավական համակարգում առկա նմանաբնույթ իրավական խնդիրներով: Վճռի համառոտագրության մեջ ներառվել են նաև Եվրոպական դատարանի վերաբերելի այլ նախադեպերի օրինակներ, որոնք առնչվում են կոնկրետ վճռում Եվրոպական դատարանի կողմից բարձրացված և վերլուծված իրավական խնդրին, ինչպես նաև տվյալ գործով խախտված կամ չխախտված իրավունքներից բխող իրավական հարցերի առնչությամբ Եվրոպական դատարանի ընդհանրական մոտեցումները:
Եվրոպական դատարանի համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում Եվրոպական դատարանի վճիռների հայերեն համառոտագրերն արդեն հասանելի են HUDOC նախադեպային իրավունքի որոնման կայք էջում հետևյալ հղմամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա