Թուրքիան մեղադրում է Սիրիային Հալեպի նահանգում հրթիռային հարվածներ հասցնելու մեջ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Սիրիային մեղադրել է Հալեպ նահանգում նավթատար բեռնատարների վրա հրթիռային հարձակումներ իրականացնելու մեջ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Anadolu գործակալությունը:
Նախարարությունը պարզաբանել է, որ հարվածները հասցվել են Քվայրես օդանավակայանից և ուղղված են եղել Ջարաբլուս և Ալ-Բաբ քաղաքների վրա:
Լրատվական գործակալությունը նշում է, որ Պաշտպանության նախարարությունը դեպքի մասին տեղեկացրել է Ռուսաստանին և հորդորել թույլ չտալ սիրիական կողմին նման հարձակումներ իրականացնել:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին