Թուրք-եգիպտական հարաբերությունները կվերականգնվեն մի պայմանով
Վերջին տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին, անդրադառնալով երկկողմ հարաբերությունների կարգավորման թեմային, նախապայման է ներկայացրել Թուրքիային: Մինչդեռ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ ո՛չ Եգիպտոսի կողմից, ո՛չ էլ Թուրքիայից կողմից առ այսօր որևէ նախապայման առաջ չի քաշվել:
Շուքրին նշել է, որ թուրք-եգիպտական հարաբերությունների հնարավոր կարգավորման համար Թուրքիայի քայլերը պիտի համատեղելի լինեն Եգիպտոսի սկզբունքներին և նպատակներին:
Եգիպտոսի արտգործնախարարի խոսքով՝ երկար տարիներ տևած լարվածությունից հետո Կահիրեն և Անկարան վերականգնել են շփումները, սակայն իրենց երկխոսությունը սահմանափակ է:
«Սովորական դիվանագիտական շրջանակներից դուրս հաղորդակցություն չկա: Եթե համատեղելի լինեն Թուրքիայի կողմից ձեռնարկված իրական քայլերը Եգիպտոսի սկզբունքներին և նպատակներին, ապա դրանք կդառնան հարաբերությունների կարգավորման հիմք»,-ասել է Շուքրին:
Հիշեցնենք, որ Կահիրեի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել էին այն բանից հետո, երբ Եգիպտոսի բանակը 2013 թվականին գահընկեց արեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, «Մահմեդական եղբայրներ» շարժման նախագահ Մուհամեդ Մուրսիին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան