Կենսաքիմիկ Հովակիմ Գրաբսկի. Առանց գիտության հնարավոր չէ զարգացում
Կենսաքիմիկ, «Իկար» գիտահետազոտական խմբում գիտաշխատող Հովակիմ Գրաբսկին տարբեր օրինակներով բացատրում է՝ ինչու առանց գիտության չի կարող լինել զարգացում և ինչ դեր ունի այդտեղ պետությունը։
«Մարդիկ կան, որոնք ասում են՝ մեզ գիտոթյուն պետք չի: Եթե այդպես է, ապա խնդրում եմ, որ իրենք թողնեն օգտագործել սմարթֆոնները, մեքենաները, ինքնաթիռները: Եթե առողջական խնդիրներ ունեն, թող չօգտագործեն ոչ մի դեղորայք:
Բարդ հարց է: Տեսեք՝ այն, որ մենք այս իրավիճակում ենք, գիտության պակասի պատճառով է»,- Հայաստանում գիտության զարգացմանն աջակցող «Գիտուժ» նախաձեռնության պատրաստած տեսանյութում ասում է Հովակիմ Գրաբսկին:
Կենսաքիմիկի խոսքով, կորոնավիրուսի պանդեմիա է, եթե գիտությունը չլինի ինչպես կարող են ախտորոշել, ինչ դեղարայքով պետք է օգնել այդ մարդուն:
«Ամեն քայլ գիտության միջոցով է»,- նշում է նա:
Հովակիմ Գրաբսկին ընդգծում է՝ առաջին քայլը պետությունն է անում և նշում է, որ առանց գիտության հնարավոր չէ զարգացում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան