ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը չի բացառել Սիրիայի շուրջ բանակցությունների նոր ձևաչափը
Սիրիայի Արաբական Հանրապետությունում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Գեյր Պեդերսենը չի բացառել, որ սիրիական կարգավորման գործընթացում առաջխաղացման համար ժամանակի ընթացքում կարող է պահանջվել միջազգային բանակցային նոր ձևաչափ: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»։
Նա հայտնել է, որ վերջերս հանդիպել էր ՍԱՀ-ի արտաքին գործերի նախարարին, անցկացրել էր մի շարք այլ հանդիպումներ և վիրտուալ բանակցություններ:
«Ես կշարունակեմ ուսումնասիրել հնարավորությունները: Կարծում եմ, որ այս հարցում պետք է շարունակենք «խաղաղ» դիվանագիտությունը: Ես աշխատում եմ այդ ուղղությամբ»,-ասել է Պեդերսենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան