Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ. Միքայել Մինասյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը որոշել է աշխարհաքաղաքականության մասին շարք գրել՝ գիտակցելով, որ ներքին քաղաքականությունը դադարել է գոյություն ունենալ որպես այդպիսին։ Այս մասին նա գրել է Թելեգրամ ալիքում։
«Գուցե ես դրան դեռ վերադառնամ, բայց այս պահին ինձ անհանգստացնում է այլ բան։ Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը։ Մենք ներքին քաղաքականությունը պատվիրակել ենք Ատելության և Պառակտման Առաքյալին՝ քաոսին թույլ տալով որոշել մեր երկրի ապագան։ Մենք կորցրել ենք սուբյեկտայնությունը արտաքին քաղաքականության մեջ՝ հետևողականորեն կերպով ենթարկվելով բոլորի և ամեն ինչի պահանջներին և բառ անգամ չասելով մեր շահերի մասին։
Մեր երկրի կարգավիճակն այսօր պրոտեկտորատն է։ Փառք Աստծո, որ Հայաստանի սահմաններին չնչին վտանգի դեպքում հայտնվում է ռուսական եռագույնը։ Բայց մենք պարտավոր ենք տալ երեք հարց. որքա՞ն է դա շարունակվելու, ի՞նչ գին ենք վճարելու դրա համար, և ամենակարևորը՝ ո՞վ և ե՞րբ է որոշում, թե վտանգ կա, թե՝ ոչ։ Գուցե մի օր մենք կրկին ձեռք կբերենք սուբյեկտականություն։ Իսկ մինչ այդ ես հիմնականում գրելու եմ աշխարհաքաղաքականության մասին, քանի որ հենց այդ դաշտում այսուհետ կորոշվի մեր ապագան։
Հայաստանի սուբյեկտայնությունը կարող է վերադարձնել միայն երկրի իրական տերը՝ ժողովուրդը։ Ժողովուրդը, որը մանդատ է տվել Նիկոլին իր կատարած բոլոր հանցագործությունների համար, ժողովուրդը, որն առաջին հայացքից ներել է նրան ամեն ինչ, ժողովուրդը, որը պահանջում է սեփական փրկությունը, բայց այնպես, որ հնարավորինս քիչ մասնակցի այդ փրկությանը։ Բանական դիտորդը գիտակցում է, որ դա անիրատեսական է, և քանի դեռ ժողովուրդը գերադասում է, որ իրեն հնարավորինս քիչ անհանգստացնեն, նա ինքնամեկուսանում է քաղաքական գործընթացից՝ այն վերածելով, ձևափոխելով աշխարհաքաղաքականի։
Իսկ աշխարհաքաղաքական հարցը մեզ մոտ շատ վատ է։ Հայկական քաղաքական դաշտի երկու դիմակայող գաղափարախոսությունները՝ արևմտամետ և ռուսամետ, պարտադրված հանդուրժում են Նիկոլին՝ հասկանալով, որ վերջնական հաղթանակի համար ուժ կողմերից որևէ մեկը չունի, իսկ թույլ, ոչ լեգիտիմ, նյարդայնորեն թաթերը շարժող Նիկոլը կատարյալ առաջնորդն է միջանկյալ ժամանակահատվածի համար։ Արևմուտքի կողմից սնված և նրա հետ բոլոր նեյրոններով սերտաճած Հայաստանի իշխանությունը, իրեն հարմարավետ է զգում ռուսական կարճ սանձի վրա։
Այդ պարտադրված դիխոտոմիան խորանում է նրանով, որ հետխորհրդային տարածքում Արևմուտքը սովոր է աշխատել ընդդիմության հետ՝ գերադասելով խուսանավելու ազատությունը պարտավորություններին, մինչդեռ Ռուսաստանը պատմականորեն խուսափում է բացահայտ աշխատել ընդդիմության հետ՝ գերադասելով աշխատել ցանկացած, երբեմն նույնիսկ թշնամաբար տրամադրված իշխանության հետ։ Տորթի վրա դրված բալն այն ժողովրդի սպասումներն են, որը պատմականորեն ձգտում է դեպի Ռուսաստան, որը միաժամանակ ընտրել է հակառուսական կառավարությունը, իսկ հիմա վատ քողարկված հույսով նայում է դեպի Հյուսիս։
Հակասությունների այս ամբողջ հանգույցը, որը ստեղծվել է ոչ պրոֆեսիոնալիզմի, ստի, կեղծավորության և մեծ սպասումների հիման վրա, սպասում է, որ իրեն կտրեն. քանդել այն այլևս հնարավոր չէ։ Եվ, բարեբախտաբար, թե, ցավոք սրտի, այն կտրելու են գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողները։ Արևմուտքն ու Ռուսաստանը դեռևս չեն գտել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձևը՝ ստիպելով Հայաստանին ՝ այդ քաղաքականության օբյեկտին, սպասել։ Մի իրավիճակում, երբ Հայաստանն այլևս երկկողմանի, ոչ միջնորդավորված հարաբերություններ չունի աշխարհի ոչ մի երկրի հետ, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը։
Դե ինչ, ինչպես ես արդեն գրել եմ հենց սկզբում՝ սա աշխարհաքաղաքականության մասին հոդվածների շարքի սերմնացուն է։
Սպասեք»,- գրել է Միքայել Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Միքայել Մինասյան․ Նոյեմբերի 10-ի հայտարարությունը կարող է դառնալ նոր կայծ
- Նիկոլը ոչ ոք չունի. Միքայել Մինասյան
- Այն ինչ անում է Նիկոլն այսօր Հայաստանի հետ, մեզ թուրքական վիլայեթի վերածելն է. Միքայել Մինասյան
- Երբ ձեր կանանց գիշերով տանեն հարցաքննությունների, հիշե՛ք Ռուբեն Վարդազարյանի կնոջը. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Ընդդիմության պայքարի նպատակը պետականության բեկորների պահպանումն է
- Միքայել Մինասյան. Այդ ձայնագրությամբ Նիկոլն ու ֆեյքերը ոռնալու են 3 ժամ
- Այս անգամ Նիկոլը վերջնականապես սպանելու է և՛ Հայաստանը և՛ հայերին, և՛ պետությունը, և՛ ժողովրդին. Միքայել Մինասյան
- Միքայել Մինասյան. Մենք չենք հիշում Արարատ Միրզոյանի աթոռին նստած, հետո մահացած գտած տղային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան