Հասարակություն 15:21 15/03/2021 Հայաստան

Երկու որդի, երկու եղբայր՝ Ջրականին

«Պատերազմն ինձնից խլեց մեծ տղայիս՝ Հարութին, հույս ունեմ, որ գոնե փոքրիս՝ Նարեկիս, կգտնենք, մտածում ենք, որ գերի է..., չնայած իրեն ճանաչողներն ասում են՝ Նարեկը գերի ընկնող տղա չէր»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է տիկին Թեհմինե Թևոսյանը։

Թեհմինե Թևոսյանը Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի բնակիչ է, նրա երկու որդիները՝ Հարութ և Նարեկ Վարդանյանները, այս պատերազմի օրերին ծառայում էին Ջաբրայիլում։

«Սիրտս ոնց հանգստացավ»

Պատերազմի բոթը հասել էր ընտանիքին սովորական թվացող մի օր, երբ նրանք աշխատում էին հողամասում. հարազատներից մեկը զանգել է և լուր տվել՝ պատերազմ է։

«Բահը գցեցինք ու վազեցինք տուն, որ զանգենք ու երեխեքի հետ խոսենք։ Բայց զանգերին Հարութը չէր պատասխանում, ավելի ուշ ինքը զանգեց, հարցրինք՝ պատերա՞զմ է, ասաց՝ հա, թեթևակի, ոչ մի լուրջ բան չկա։ Մեզ ասաց՝ դուք լավ եղեք, մեր մոտ ամեն ինչ լավ է։ Նարեկիցս էլ նորություն չկար, իրեն էլ զանգեցինք, ասաց՝ մի վախեցեք, ամեն ինչ նորմալ է, դուք հանգիստ եղեք»,- պատմում է մայրը։

Այսպիսի պատասխան ծառայող տղաները տալիս էին բոլոր մայրերին։ Պատերազմից վատ իրենց մայրերի տխրությունն էր ու ցավը...

Եթե կրտսեր որդու հետ գոնե պատերազմի առաջին երեք օրերին կարողանում էին խոսել, ապա ավագ որդին՝ Հարութը, «հեռախոսի հետ սեր չուներ» ու տեղեկություն ծնողներն ավելի հաճախ ստանում էին ընկերոջ՝ Դավթի միջոցով։

«Զանգում էինք Դավիթին, ասում էր, որ ամեն ինչ նորմալ է, ապա հեռախոսը հասցնում էր Հարութին, որ խոսենք։ Հույս էին տալիս, ասում՝ ամեն ինչ լավ է...։ Հարութիս վերջին զանգը հոկտեմբերի 4-ին եղավ, առավոտ շուտ զանգեց, ասաց՝ չվախենաք, ձեզ լավ նայեք։ Դրանից հետո էլ զանգ չստացանք։ Ինքը անընդհատ ասում էր՝ ձեր տղան վախեցող տղա չի, դուք հանգիստ եղեք, լավ եղեք։ Մենակ մի անգամ՝ ամսի 3-ին զգացի, որ մի բան էն չի, երբ հարցրեց, թե ինչ նորություն կա։

Ես էլ մտածեցի, թե գիտի՝ մեր մոտ էլ է կրակոց, ասացի, որ մեր մոտ ամեն ինչ նորմալ է, ինքն էլ ասաց, որ ուրիշ բան է հարցնում՝ զինադադար չկա՞»,- մորմոքում է մայրը։

Զինադադար... Ինչ է մտածել մայրը, լսելով, որ որդիները սպասում են զինադադարի, հասկացե՞լ է, որ տեղները նեղ է՝ թեպետ լսել է «ամեն ինչ լավ է»։

Հարութն ու Նարեկը իրար կողք չէին, Հարութի առաջին հարցը տուն զանգելիս միշտ կրտսեր եղբոր մասին էր՝ լուր կա՞, լա՞վ է։

«Վերջին անգամ, երբ ասացի՝ չի զանգել, հույս էր տալիս, թե ոչինչ, կզանգի։ Մյուս օրը, որ զանգեց, ասացի՝ Նարեկը զանգել է, պատասխանեց՝ մա՜մ, ես էլ էդ էի ուզում իմանալ, սիրտս ոնց հանգստացավ»,- կարծես տղայի ձայնն ականջում ասում է մայրը։

Հարութի զոհվելու մասին ընտանիքը տեղեկանում է որդու զինակից ընկերոջ՝ Դավթի քեռուց։ Իսկ Դավիթը զոհվել էր...

Տիկին Թեհմինեի ամուսինն էլ՝ Սաքոն, խնդրել է, որ Դավիթի քեռին իրեն տա այն մարդու համարը, ով զանգել ու լուրը հայտնել էր։ «Ասաց, որ ինքն էլ կներկայանա որպես Հարութի քեռի, որ իրեն էլ ճիշտն ասեն...։ Ճիշտը թե չէ՝ ասում են, որ Դավթի զոհվելը տեսել են, բայց Հարութին ընկնելուց չեն տեսել։ Երևի ուղղակի այդ զինվորն ուզում էր խնայել մեզ»,- մտածում է մայրը։

Այդ դեպքից հետո ընտանիքին լուրեր են հասել, թե Հարութն ուղղակի վիրավոր է, ավելի ուշ ասել են, թե այլ ընկերների հետ խմբով գնացել է հատուկ առաջադրանք կատարելու։ Իսկ վերջում պարզ է դարձել, որ Հարութը զոհվել է ընկերոջ՝ Դավիթի մարմինը խրամատից դուրս բերելու ժամանակ։

«Էդ էնպիսի պոստ էր, որ մեզ ասում էին՝ գուցե անգամ չստացվի երեխեքի մարմիններն այդտեղից հանել։ Բայց հետո, արդեն ոնց որ ուրախանայինք, որ երեխեքի մարմինները դուրս են բերել։ Արդեն հունվարի 28-ին անալիզների պատասխաններն եղան ու Հարութիս մասին վերջնական տեղեկություն ստացանք»,- լացը հազիվ է զսպում մայրը։

Նա պատմեց, որ այդ ընթացքում երազում Հարութին է տեսել՝ ավտոմատը ձեռքին երկնքում կանգնած։

«Կրակում էր, սպիտակ ամպ էր գոյանում։ Ասացի՝ Հարութ ջան, էս ի՞նչ ես անում, խի՞ ես կրակում։ Ինքն էլ պատասխանեց՝ կրակում է, որ սպիտակ ամպով փակի իրեն, թուրքերը չտեսնեն, թուրքերից է պաշտպանվում։ Արթնացա, մտածեցի, որ տղայիս մի բան է եղել, որ երկնքում է..., երկնքից էլ էր թուրքերի դեմ պայքարում»,- խեղդվող ձայնով նշում է մայրը։

«Եթե Հարութը ճիշտ ժամանակին բանակ գնար»

Տիկին Թեհմինեն ափսոսանքով է ասում, որ եթե որդին ճիշտ ժամանակին բանակ գնար, այս դեպքը չէր լինի։

Նա պատմում է՝ Հարութը աչքի հետ կապված շատ լուրջ խնդիր է ունեցել, Մոսկվայում բարդ վիրահատություն անցել, որից հետո որոշել է վերադառնալ Հայաստան, ծառայություն անցնել, որպեսզի ապագայում էլ հնարավորություն ստանա ուսումը շարունակելու և բժիշկ դառնալու։

«Երբ եկանք Հայաստան, 6 ամսով տարկետում տվեցին իրեն։ Իր խնդիրն այնպիսին էր, որ կարող էր սահմանափակումներով ծառայել, բայց ինքը դեմ էր դրան, ասաց, որ չի ուզի իր զինգրքույկում թերի բան լինի։ Ու 6 ամիս ուշ գնաց ծառայության, հունվարի 24-ին պետք է արդեն ավարտեր, տուն գար»,- արցունքի միջից նշում է մայրը։

Թեև երազում էր բժիշկ դառնալ, դպրոցն ավարտել էր գերազանցությամբ, սակայն, Հայաստան վերադառնալուց հետո՝ նախքան բանակ գնալը, Հարութն աշխատանք էր գտել և որոշել՝ որքան հնարավոր է պետք է ընտանիքին օգնի, թեև ընտանիքը որևէ բանի կարիք չի ունեցել։

«Մեր ամենալավ երեխեքին կորցրեցինք»

«Ինքն ամեն կերպ ուզում էր ընտանիքին օգնել, մորն աշխարհի չափ սիրում էր, ուզում էր նրան միշտ ծաղիկեր նվիրել, ժպտալու առիթներ տալ։ Կյանքով լեցուն էր, նախաձեռնող, հետաքրքիր»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Հարութի գործատուն՝ Մարինե Հովեյանը, ում ալրաղացում աշխատանքի էր անցել տղան։

Տիկին Մարինեն ժպիտով է հիշում՝ ինչպես էր Հարութն ուզում վարորդական իրավունքի վկայական ստանալ, հետաքրքրվում էր՝ ինչ պետք է անի, ում դիմի. «Ինքը շատ լավ վարում էր, բայց չգիտեր՝ Հայաստանում ինչպես է վարորդական իրավունք ստանալու կարգը»։

Նրա խոսքով, չի եղել դեպք, երբ Հարութը փորձեր հակադարձել իրեն, կամ գործը կիսատ թողներ։

«Պարտաճանաչ էր, նախաձեռնող։ Իրականում, ալրաղացում աշխատանքը ծանր է, բայց Հարութը սիրում էր, ուզում էր աշխատել, ասում էր՝ ի՞նչ կա, ջահել եմ, բա ո՞վ անի, եթե ես չանեմ։ Ու ես ոնց չէի ուզում, որ Հարութը բանակ գնար, որ իրեն 6 ամսով տարկետում էին տվել, մտածում էի, որ էլի կտան, չի գնա։ Ասում էի՝ Հարութ ջան, դու բանակ չես գնա, բայց ինքը մի օր եկավ ու ժպիտով ասաց՝ ես գնում եմ բանակ»,- հիշում է Մարինե Հովեյանը։

Կորոնավիրուսի հետևանքով ճանապարհները փակվելուց հետո, երբ հասկացել էր, որ զորացրվելուց հետո չի կարողանա ՌԴ մեկնել, Հարութը զանգել էր ընկերոջն ու խնդրել գործատուից հետաքրքրվել, որ երբ բանակից գա, կկարողանա՞ նորից իր հին աշխատանքին անցնել, իրեն կընդունե՞ն։

«Ես էլ ասացի, որ Հարութին փոխանցեն՝ սիրով սպասում եմ իրեն...։ Էն էլ էս պատերազմն այնքան դաժան վարվեց մեզ հետ, մեր ամենալավ երեխեքին, մեր սերունդը կորցրինք»,- ցավով նշում է տիկին Մարինեն։

Ի տարբերություն ավագ եղբոր, Նարեկի հետաքրքրությունները ավելի շատ կապված էին մեքենաների, էլեկտրականության հետ։

«Որ գնացել էինք ՌԴ, մի տատիկի հետ էինք ապրում..., իր տանն ինչ փչանար, մի քանի րոպեում սարքում էր Նարեկը։ Հիմա էդ տատիկը զանգում է, լացում, ասում է՝ ինչի՞ գնացիք, ինչի՞ տարաք երեխեքին։ Ասում է՝ ինչին ձեռք եմ տալիս, երեխեքի սարքածն է»,- պատմում է տղաների մայրը։

Նարեկը երազում էր մեծ ավտոտնակ ունենալու, իր գործը սկսելու մասին։ Սովորական երազանք, լրիվ իրականանալի...

«Մենք էլ հույս ունեինք, որ երեխա ենք մեծացրել, կգան, ամեն ինչ լավ կլինի, երեխեքին կհասցնենք իրենց նպատակներին, մենք էլ երջանիկ կլինենք...։ Բայց մեր կյանքում ամեն ինչ կիսատ մնաց. տունն էլ սարքեցինք, կիսատ մնաց, երեխեքին էլ մեծացրինք, կիսատ մնաց..., ամեն ինչ։ Ամեն օր նույն հարցն եմ տալիս՝ ինչո՞ւ է մեր կյանքում ամեն ինչ կիսատ»,- դողացող ձայնով ասում է մայրը։

«Մայր լինելու իրավունքը»

Վարդանյանների ընտանիքը հույսը չի կորցնում, որ տան կրտսեր որդին՝ Նարեկը, վերադառնալու է։

«Նարեկը լսել է իր եղբոր զոհվելու մասին, հնարավորություն է եղել, որ դիրքից իջնի։ Բայց ինքն ասել է՝ պետք է հասնի իր եղբորը։ Ու այդպես կորավ իր մասին ինֆորմացիան...։ Հիմա նարեկը համարվում է անհետ կորած»,- ցավով ասում է մայրն ու ավելացնում. «Հույս ունեմ, որ Նարեկս տուն կվերադառնա։

Ես մայր եմ, կուզեմ, որ գոնե Նարեկս գա, որ գոնե մայր կոչվելու իրավունք ունենամ, որ գոնե ինձ մայր ասող լինի»։




Զրուցեց Նարե Գևորգյանը



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:54
Նիկոլ Փաշինյանը լիալուսնի լույսի ներքո հեծանիվ է վարել ծննդավայրում
Նիկոլ Փաշինյանը հայրենի Իջևանից լիալուսնի լույսի ներքո հեծանիվով հասել է Ենոքավան, հետ եկել։ Հեծանիվ վարելու և Աննա Հակոբյանի հետ Իջևանում...
Աղբյուր` Panorama.am
11:26
Զինծառայողների համար հասարակական տրանսպորտն անվճար է. Երևանի քաղաքապետի մամուլի խոսան
Երևանի քաղաքապետաի մամուլի քրատուղար Հայկ Կոստանյանը գրում է, որ համաձայն զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 66-րդ...
Աղբյուր` Panorama.am
10:32
Սյունիքի մարզում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ «Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Դատապարտյալը դատարանից դուրս գալու ժամանակ կրակոցների տակ դիմել է փախուստի
Նոյեմբերի 6-ին, ժամը 18։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Հարավային Կովկասում ամբողջությամբ կփլուզվի այն նուրբ և զգայուն բալանսը. Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը գրում է. «Ամենից վատ բանը, որ կարող է տեղի ունենալ Թրամփի նախագահության օրոք դա այն է, որ մի կողմից...
Աղբյուր` Panorama.am
09:53
Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ ամոթալի որոշմանը. Եղիշե Մելիքյան
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը գրում է. «Երկար ժամանակ լռում էի ու չէի ցանկանում անդրադառնալ...
Աղբյուր` Panorama.am
23:00
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Լեոն զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը
Մրցույթի հաղթողն է Վրաստանի ներկայացուցիչը։
Աղբյուր` Panorama.am
22:24
Գավառ-Մարտունի ավտոճանապարհի այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Նոյեմբերի 16-ին, ժամը 17:31-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի...
Աղբյուր` Panorama.am
22:15
«Իմնեմնիմի» փոդքասթի հյուրն է Բագրատ Սրբազանը
«Իմնեմնիմի» փոդքասթի այսօրվա հյուրն է «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ ...
Աղբյուր` Panorama.am
22:00
FAF. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրաժարվել է Լատվիա-Հայաստան խաղի հյուրերի համար նախատեսած սեկցիայից
«Ստեղծված իրավիճակում վաղվա խաղին մեկնող հայ երկրպագուները պետք է իրենց գլխի ճարը տեսնեն` լատվիացի երկրպագուների որևէ սեկցիայում տոմս ձեռք բերելով»
Աղբյուր` Panorama.am
21:46
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում ձյուն է
Արագածի և Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Այս մասին հայտնում է փրկարար ծառայությունը։  Լարիս մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ...
Աղբյուր` Panorama.am
21:26
Մադրիդում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Մադրիդում մեկնարկել է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը: Հայաստանը ներկայացնում է 10-ամյա Լեո Մկրտչյանն իր Cosmic Friend երգով: Լեոն...
Աղբյուր` Panorama.am
20:20
Նիկոլի բանավոր խոստումները ավելի վտանգավոր են, քան նույնիսկ գրավոր պարտավորությունները. Աշոտյան
«Ակնհայտ է, որ գործող իշխանությունների օրոք Հայաստանը ունակ չէ իր շահերը հավուր պատշաճի ներկայացնել, բանակցել և պաշտպանել որևէ երկրի,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տղաները շատ լավ պատրաստվում են. ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար
«Ամենակարևորը, ես զգում եմ, որ թիմն ունի ներքին մոտիվացիա։ Դա շատ կարևոր է, որովհետև եթե ֆուտբոլիստը չունենա ներքին մոտիվացիա, չի կարող...
Աղբյուր` Panorama.am
19:55
Վաղվա խաղում երկրպագուների աջակցությամբ կփորձենք հասնել հաղթանակի.Չանչարևիչ
«Բոլորը գիտեն, որ Ֆարերյան կղզիների հավաքականի դեմ խաղում պարտությունը ծանր հարված էր մեզ համար։ Լավ է, որ Լատվիայի հավաքականի դեմ խաղն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պետրոսյան. Վալիևայի ռեկորդի համար պայքարելու նպատակ չունեմ
«Այսօր ես գոհ եմ ամեն ինչից։ Ներքին վիճակն իմ սրտով է։ Մարզումների ժամանակ շատ եմ աշխատել, փորձում եմ, և ամեն ինչ լավ է ստացվում։ Հուսով...
Աղբյուր` Panorama.am
19:27
Երբ Արևմուտքը ՀՀ-ին ասում է` մի համագործակցեք ՌԴ-ի հետ, մենք ձեզ կօգնենք, կփրկենք, մահացու մտածողություն է. Ջեֆրի Սաքս
«Եթե ուզում եք խաղաղություն, պետք է փորձեք հասնել դրան, ոչ թե փորձել առավելություններ ունենալ մի հզոր թշնամու դեմ, այլ փորձել ներդաշնակ...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ուղարկեք պատվիրակություն Բաքու. Ջեֆրի Սաքս
«Բաքվում ընթանում է COP29-ը։ Ես այսօր տեղեկացա՝ Հայաստանը դեռ բանակցում է՝ արդյոք պատվիրակություն ուղարկելո՞ւ է, թե՞ ոչ։ Ուղարկեք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: ՀՀ կառավարության հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նախագահ Թրամփին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Հյուսիսային պողոտայի սրճարաններից մեկում հրդեհ է բռնկվել, քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
Նոյեմբերի 16-ին, ժամը 15:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող բացօթյա...
Աղբյուր` Panorama.am
18:29
Մեզ համար ամենավատ սցենարը կլինի այն, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ ընդհանուր հայտարարի չգան. Սուրեն Սարգսյան
«Մեզ համար ամենավատ զարգացման սցենարը կարող է լինել այն, որ Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության հետ չհաջողի ընդհանուր հայտարարի գալ...
Աղբյուր` Panorama.am
18:08
Պարզվել է՝ ով է Փարիզի ռեստորաններից մեկում մի քանի մարդու պшտшնդ վերցրել
Փարիզի Իսի-լե-Մուլինո արվարձանում գտնվող l'Olivier ռեստորանի աշխատակիցներին պատանդ վերցրած տղամարդը պարզվել է, որ հաստատության սեփականատիրոջ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Ադրբեջանը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր. Շահվերդյան
Ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է ևս 2,5 հեկտար բնակելի շենքեր՝ քաղաքի նախկինում քանդված պատմական 6 թաղամասերի հարևանությամբ։...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գրան պրիում հաղթել է կարճ ծրագրում
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն ազգությամբ հայ  Ադելիա Պետրոսյանը Մոսկվայում անցկացվող Ռուսաստանի Գրան պրիի չորրորդ փուլում կարճ ծրագրից հետո...
Աղբյուր` Panorama.am
17:03
Պրոդյուսերները Դեմի Մուրին հորդորել են նիհարել նկարահանումների համար
Դերասանուհին խոստովանել է, որ պրոդյուսերների խնդրանքների պատճառով տանջանքներ է կրել
Աղբյուր` Panorama.am
16:48
Uպшնnւթյnւն՝ Նազարբեկյան փողոցում
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը, ով տուժողի եղբայրն է՝ 34 տարեկան:
Աղբյուր` Panorama.am
16:44
ԵԱ. Առաջատարների շարքում են Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Արամ Հակոբյանը
Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը:  7-րդ խաղափուլից հետո միանձնյա...
Աղբյուր` Panorama.am
16:34
Անապատացումը Ռուսաստանի հարավում
Ռուսաստանի Հարավային դաշնային համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ վերջին 60 տարիների ընթացքում անապատային և կիսաանապատային լանդշաֆտային...
Աղբյուր` Panorama.am
16:21
Փարիզյան համաձայնագրի շրջանակում որքանո՞վ է Հայաստանը կատարել իր պարտավորությունները
Փարիզյան համաձայնագրի շրջանակում Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2030 թվականը կրճատել մթնոլորտ ածխաթթու գազի արտանետումները, իսկ...
Աղբյուր` Panorama.am
16:07
«Օսկարն» առաջին անգամ կվարի Կոնան Օ'Բրայենը
Կինոարվեստի և գիտության ամերիկյան ակադեմիան հայտնել է Օսկարի 97-րդ մրցանակաբաշխության հաղորդավարի անունը։ deadline.com-ի հաղորդմամբ, պատմության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն
14:01 16/11/2024

Մենք Թումանյանին այնքան էլ լավ չգիտենք. Թանգարանի տնօրեն

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}