Նիդերլանդները ևս դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
Նիդերլանդները դարձել է վերջիններից մելը, որը դադարեցրել է Oxford-AstraZeneca կորոնավիրուսային պատվաստանյութի օգտագործումը՝ հնարավոր կողմնակի ազդեցությունների հետ կապված մտավախությունների պատճառով: Այս մասին գրում է BBC-ն։
Նիդերլանդների կառավարությունը հայտարարել է՝ այս քայլը, որը կտևի առնվազն մինչև մարտի 29-ը, նախազգուշական միջոց է:
Նշվում է, որ Իռլանդիայի Հանրապետությունը ավելի վաղ ևս նման որոշում էր կայացրել՝ Նորվեգիայում մեծահասակների արյան մակարդելիության, թրոմբների առաջացման խնդրի մասին հաղորդագրություններից հետո:
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA), որն այժմ արյան մակարդելիության դեպքերի ստուգումներ է կատարում, ասում է, որ պատվաստանյութի օգուտները շարունակում են գերազանցել դրա ռիսկերը:
Դանիան, Նորվեգիան, Բուլղարիան, Իսլանդիան և Թաիլանդը արդեն դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութերի օգտագործումը:
Հարակից հրապարակումներ`
- NYT. ԱՄՆ-ն պահպանում է AstraZeneca պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժիններ՝ կանխելով դրանց արտահանումը
- Ամերիկուհին մահացել է Moderna պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց 4 օր անց
- «ԱՄՆ-ն կհակազդի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ ապատեղեկատվություններին»
- Առաջինը ԵՄ-ն․ Իտալիան արգելափակել է COVID-19 պատվաստանյութի արտահանումը Ավստրալիա
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան