ՄԻՊ-ի գործունեության միջամտությունը կարող է բացասական անդրադառնալ ՀՀ վարկին արտաքին աշխարհում. Փաստաբանների պալատ
ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին պետական բյուջեից հատկացվող միջոցների վերաբերյալ կարգավորումները փոփոխության ենթարկելու ՀՀ կառավարության նախաձեռնությունն առաջ է բերում խորը մտահոգություն:
«Այդ կարգավորումները Մարդու իրավունքների պաշտպանի անկախ և արդյունավետ գործունեության կարևոր երաշխիք են: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հատկացվող միջոցների չափն առանց որևէ սահմանափակման պետական այլ մարմինների հայեցողությամբ պայմանավորելը վտանգում է այդ երաշխիքները:
Հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գործառութային առանձնահատկությունները և առանձնակի դերն անձանց իրավունքների պաշտպանության գործում՝ առաջարկվող փոփոխությունները հղի են ՄԻՊ-ի՝ որպես սահմանադրական մարմնի, և ՄԻՊ աշխատակազմի բնականոն աշխատանքի խաթարմանը, ինչը կարող է, որպես հետևանք հանգեցնել երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վատթարացմանը:
Հատկապես մտահոգիչ են փոփոխությունների նախաձեռնումը խտրական վերաբերմունքի հիմքով, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ պետական մարմինների համար անբարեհաճ գործունեությամբ պայմանավորված լինելու մասին տեղեկությունները:
Ի թիվս այլոց, բարձր գնահատականի է արժանի Մարդու իրավունքների պաշտպանի հետևողական գործունեությունը միջազգային հարթակներում՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցերը բարձրաձայնելու և առաջ մղելու հարցում, ինչն առավել կարևոր նշանակություն ստացավ 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ողջ ընթացքում և դրանից հետո:
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության միջամտությունը կամ դրա համար անհամաչափ սահմանափակումներ ստեղծելը կարող է բացասական անդրադառնալ ինչպես երկրում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վրա, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը միջազգային հարթակներում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության վարկին արտաքին աշխարհում:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր զորակցությունը Մարդու իրավունքների պաշտպանին և առաջարկում է ՀՀ գործադիր իշխանությանը՝ առկա մտահոգությունների հաշվառմամբ վերանայել ՄԻՊ վերաբերյալ բացասական դիրքորոշումը (վերաբերմունքը) և չեղարկել քննադատության առարկա օրենսդրական նախաձեռնությունը»,- նշված է Արա Զոհրաբյանի հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ՄԻՊ. Կառավարության նիստերին ՄԻՊ-ի մասնակցությունը ոչ թե պարտականություն է, այլ իրավունք
- ՄԻՊ-ի ֆինանսավորմանը վերաբերող նախագիծը նախ պետք է անցներ ՍԴ փորձաքննության․ Լարիսա Ալավերդյան
- Վարդևանյան. Իշխանությունը պետք է ՄԻՊ հաջողությունը զրոյացնի
- Թաթոյան. Կառավարությունից ասացին, որ ՄԻՊ-ն այլևս չի հրավիրվում կառավարության նիստերին
- Թաթոյան. ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորման կրճատման նախագիծն օրակարգում ընդգրկվելու մասին տեղեկացել եմ նիստի ընթացքում մամուլից
- Հայաստանի կառավարության նախաձեռնությունը կխաթարի ՄԻՊ անկախությունը․ Freedom House
- Պատերազմի օրերին ՄԻՊ գրասենյակն, իրավամբ, արեց անհնարինը․ Լևոն Բաղդասարյան
- Գոհար Մելոյան. ՄԻՊ աշխատակազմի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ ԱԺ ուղարկված նախագիծն առերևույթ հակասահմանադրական է
- Արման Սաղաթելյան. Դուք հիմար եք. ՄԻՊ-ը միակն է լինելու, ով ձեզ հետո պաշտպանելու է...երևի
- «Ժողովուրդ». ՄԻՊ մասին օրենքի փոփոխությունները հանրային կյանքում չարիք են դառնալու. Գրասենյակի ծախսերից 1-2 մլն դրամ կրճատելով վիճակը չի բարելավվի
- Կառավարությունը որոշել է «պատժել» ՄԻՊ-ին լավ աշխատանքի համար. Տարոն Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան