Բժշկի մոտ գրանցվելը՝ «Ֆեյսբուքի» միջոցով
«Ֆեյսբուքի» ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստացող 50 միլիոն մարդու տեղեկատվական աջակցություն տրամադրելու ծրագրի մեկնարկի մասին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք սկսում ենք տեղեկատվական ծրագիր, որը կօգնի 50 միլիոն մարդու ավելի արագ ստանալ COVID-19 պատվաստանյութ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կորպորացիայի հիմնադիրը։
Ինչպես բացատրում է Ցուկերբերգը, ընկերությունը ներդրել է գործիք, որը օգտվողներին կտրամադրի պատվաստումների կետերի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, ինչպես նաև հնարավորություն կընձեռի պայմանավորվել բժշկի հետ: Գործառույթը հասանելի կլինի օգտագործողների էջում՝ հատուկ բաժնում, դրանից ստացվող հաղորդագրություններն ավտոմատ կերպով կտեղադրվեն լրահոսում: Նմանատիպ գործառույթ կներգրավվի նաև «Ֆեյսբուքին» պատկանող «Ինստագրամ» սոցիալական ցանցում:
«Մենք աշխատում ենք առողջապահության համակարգի և պետական մարմինների հետ»,- հավելել է Ցուկերբերգը: Ըստ նրա, կորոնավիրուսի մասին չաթերի միջոցով ուղարկված տեղեկատվությամբ հաղորդագրությունների թիվը հասել է 3 միլիարդի, իսկ գործիքը արդեն լայնորեն օգտագործվում է կառավարությունների, հասարակական կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով
- Պատվաստումների ձախողումը ԵՄ-ին սպառնում է 100 միլիարդ եվրոյի վնաս․ Bloomberg
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա