Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը մեկնել է Բուդապեշտ
Այսօր լուսադեմին Բուդապեշտ է մեկնել Հայաստանի ազատ ըմբշամարտի հավաքականը:
ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր մարզիկները մասնակցելու են պատասխանատու գոտեմարտերի։ Նրանք կներդնեն իրենց ողջ ունակությունները, որպեսզի հաջողության հասնեն վարկանիշային այդ մրցաշարում: Կարելի է պատկերացնել օլիմպիական ուղեգրերի համար յուրաքանչյուր գոտեմարտի լարվածությունը և հաղթանակի արժեքը:
Գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը մրցագորգ կուղեկցի Արսեն Հարությունյանին / 57 կգ /, Վազգեն Թևանյանին / 65 կգ /, Հրայր Ալիխանյանին / 74 կգ / և Հովհաննես Մխիթարյանին / 86 կգ /:
Տոկիո մեկնելու պատվին կարժանանան յուրաքանչյուր քաշային կարգում եզրափակիչ հասնող երկու ըմբիշները:
Մրցումների մեկնարկը կտրվի մարտի 18-ին:
Ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում է միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:
Ըմբշամարտի համապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, վաստակավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը հեռակապով տեղեկացրեց, որ իրենք արդեն մրցավայրում են:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները