Եվրախորհրդարանի պատգամավորը մատնանշել է ԵՄ սխալները համաճարակի դեմ պայքարում
Կորոնավիրուսի համաճարակի ֆոնին Եվրամիության բյուրոկրատական համակարգում առկա որոշ թերություններ ջրի երես են դուրս եկել, իսկ եվրոպական բնակչության պատվաստումների անհաջող արշավը արտացոլում է առողջապահական բլոկի անգործունակությունը։ Նման կարծիք Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոլաս Բեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այս ճգնաժամը բացահայտեց Բրյուսելի բյուրոկրատիայի ճկունության հանցավոր թերությունը, որն իր մեղքը բարդում է ազգային կառավարությունների վրա: Իրականությունից կտրվելով` ԵՄ-ն համակարգվածորեն սխալ ընտրություն է կատարում »,-ասել է Բեն:
Պատգամավորը հավելել է, որ պատվաստանյութերի պատվերները կենտրոնացնելու Եվրահանձնաժողովի ծրագիրը լուրջ խնդիրներ է ստեղծել դրանց ստացման հետ կապված:
Մեկնաբանելով պատվաստանյութերի մատակարարումը ՝ Բեն նաև նշել է, որ ԵՄ-ն պետք է մտահոգվի ոչ թե COVID անձնագրերի, այլ պատվաստումների ապահովման հարցով։
«Քաղաքացիական ազատությունները խստորեն սահմանափակվել են Ֆրանսիայում և եվրոպական շատ այլ երկրներում: COVID անձնագրերի գաղափարը ևս մեկ քայլ է դեպի սոցիալական վերահսկողություն: Մենք պետք է ավելի շատ անհանգստանանք մեր երկրները պատվաստանյութով ապահովելու մասին, քան մարդկանց ազատությունները սահմանափակելու», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ կարգավորիչը մարտի 18-ին կվերանայի «AstraZeneca» պատվաստանյութի վերաբերյալ տվյալները
- Վրաստանում մեկնարկեց կորոնավիրուսի դեմ պատվաստումը AstraZeneca պատվաստանյութով
- Նիդերլանդները ևս դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
- Մինչև մայիսի 1-ը պատվաստված կլինեն ԱՄՆ-ի չափահաս բոլոր բնակիչները