Հայաստանում կներկայացնեն Բախի «Մագնիֆիկատ»-ը
Մարտի 21-ին Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերային երգչախումբը կներկայացնեն Բախի «Մագնիֆիկատ» և Երգեհոնի կոնցերտ ստեղծագործությունները:
Դիրիժորն է Ջանլուկա Մարչանո (Իտալիա), մենակատարը՝ Թերեզա Ոսկանյանը (երգեհոն):
Այս մասին տեղեկանում ենք Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
«Յոհան Սեբաստիան Բախը եկեղեցում ծառայելիս գրել է երկու Մագնիֆիկատ։
Դրանցից մեկը գրված է եղել սոպրանոյի համար նվագախմբի հետ։ Սա, սակայն, մեզ չի հասել։ Իսկ ահա այսօր հայտնի Մագնիֆիկատը Բախը գրել է 1723-ին։ Սրանում նա միաձուլել է քրիստոնեական թեմատիկան ժողովրդական ավանդույթների հետ՝ փոքր-ինչ վերաիմաստավորելով այն։
Ի սկզբանե Սուրբծննդյան արարողությունների ժամանակ հնչած այս ստեղծագործությունը իսկական տոնական տրամադրություն է ստեղծում»,- նշված է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջում։