Մխիթարյանը 3-4 շաբաթ չի կարող դուրս գալ մարզադաշտ
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնողական ժամանակահատվածը կլինի երեքից չորս շաբաթ: Այս մասին գրում է romapress.net-ը` հղում անելով Sky Sport-ի:
Մխիթարյանը վնասել է մկանը մարտի 11-ին Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղի ժամանակ:
«Դա սարսափելի նորություն է «Ռոմայի» և մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի համար, քանի որ նրանք մտնում են իրենց մրցաշրջանի ամենակարևոր փուլը: Մխիթարյանը թիմում առաջատարն է ինչպես խաղացած րոպեներով, այնպես էլ գոլի ու գոլային փոխանցումների քանակով»,- գրել է romapress.net-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին
- «Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հենրիխ Մխիթարյանի հետ
- Հենրիխ Մխիթարյանի մոտ մկանային թեթև հոգնածություն է
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան