Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղում է ձյուն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
«Փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար:
Սյունիքի մարզի միջհամայնքային ավտոճանապարհներին, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում տեղում է ձյուն»,-նշված է հաղորդագրությունում։
ԱԻՆ-ից նաև հայտնում են , որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 455 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։