Ադրբեջանցու սպանության համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը Հայաստանում է
ՌԴ-ում հայկական ռեստորաններից մեկում վիճաբանության ժամանակ ադրբեջանցու սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված հայազգի Արման Առաքելյանը երեկ տեղափոխվել է Հայաստան՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ռուսաստանաբնակ փաստաբան Արթուր Դաշյանը:
Նա արդեն չորս տարի պայքարում է, որ ՌԴ իշխանությունները ՀՀ-ի իրավապահներին փոխանցեն Առաքելյանին՝ հետագա պատիժը հայրենիքում կրելու համար:
Ըստ նրա` ՀՀ արդարադատության նախարարը, կոնվենցիայի համաձայն, կարող է միանձնյա որոշում կայացնել` ընդունելու կամ չընդունելու:
Աղբյուրը հիշեցմում է, որ Արման Առաքելյանին ՀՀ տեղափոխելու հարցը բարձրացվել է տարբեր նախարարների պաշտոնավարման ժամանակ, մինչև Ռուստամ Բադասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար նշանակվելը տարբեր ատյանների հետ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել,այդ թվում՝ վարչապետի մամուլի խոսնակի հետ բանակցային գործընթաց է եղել, սակայն վերջիններս կողմից էլ գործընթացը ձգձգվում էր: Փաստաբանի փոխանցմամբ` որոշակի քայլերից հետո հաջողվեց ընդհանուր կոնսենսուսի գալ և Բադասյանը ստորագրեց փաստաթուղթը՝ Արման Առաքելյանին ՀՀ տեղափոխելու վերաբերյալ՝ հետագա պատիժը կրելու նպատակով:
Առաքելյանը ՌԴ-ում իր պատիժը կրում էր Մորմանսկ քաղաքի քրեակատարողական հիմնարկում: Փաստաբանի դիտարկմամբ՝ կյանքի նկատմամբ վտանգի հարցը միշտ էլ ակտուալ է եղել, որովհետև օտարության պայմաններում է գտնվել անազատության մեջ, ընդ որում՝ ՌԴ-ում բավականին մեծ ազդեցություն ունի ադրբեջանական լոբբին և մտավախություն կար, որ ամեն ինչ էլ հնարավոր է:
«Այդ իսկ պատճառով էլ միշտ շեշտադրել ենք այդ հանգամանքի վրա, որ Արմանին հնարավորինս շուտ տեղափոխեն ՀՀ, քանի որ ստանդարտ հանցանք չի եղել, այլ՝ հայ-ադրբեջանական հարաբերություննեերի հետ կապ ունեցող խնդիր, վեճը եղել է հայ-ադրբեջանական հարաբերությունների ֆոնին»,- նշել է փաստաբանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։