«Երկու մրցաշրջանում «ՄՅու»-ն վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին վճարել է 46 մլն ֆունտ ստեռլինգ»
«Մանչեսթեր Յունայթեդը» վնասվածք ունեցող ֆուտբոլիստների աշխատավարձերի վճարման համար երկու մրցաշրջանում ծախսել է 46 մլն ֆունտ ստեռլինգ: Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը:
Հաղորդվում է, որ 2012-2013 և 2013-2014 թթ. մրցաշրջաններում թիմի ֆուտբոլիստները, ընդհանուր առմամբ, 84 վնասվածք են ստացել, և գումարը, որը ծախսվել է վնասված խաղացողների աշխատավարձերի վճարման համար, կազմել է 46 մլն ֆունտ ստեռլինգ: Այսպիսով՝ «Մանչեսթեր Յունայթեդն» այդ առումով բոլորից շատ է ծախսել Անգլիայում: «Արսենալը» վճարել է 46,1, «Մանչեսթեր Սիթին»՝ 41, «Տոտենհեմը»՝ 27, «Լիվերպուլը»՝ 25,7 մլն ֆունտ ստեռլինգ:
Բացի այդ, պետք է նշել, որ վերջին 4 տարում «Մանչեսթեր Յունայթեդում» վնասվածքների թիվն ամենաբարձրն է եղել՝ 165:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր հետ քննարկում չի եղել, հարկերը բարձրացրել են. Ոսկու շուկայի աշխատակիցները կառավարության մոտ են