Ամռանը Իսրայելը կարող է բացել սահմանները զբոսաշրջիկների համար
Ռուսաստանում և ԱՊՀ-ում Իսրայելի զբոսաշրջության նախարարության վարչության տնօրեն Վլադիմիր Շկլյարը հայտնել է, որ Իսրայելը 2021-ի ամռանը կարող է սկսել զբոսաշրջիկների ընդունել, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
«Հիմա բոլորը լավատեսորեն են խոսում ամռան մասին: Միգուցե հուլիսին զբոսաշրջիկներն արդեն կարողանան գալ»,- ասել է նա:
Ներկայումս օտարերկրյա քաղաքացիների մուտքը Իսրայել հնարավոր է միայն բացառիկ դեպքերում: Օտարերկրացիները պետք է լրացնեն հատուկ ձևաթուղթ, մուտքի թույլտվություն ստանան և ժամանելուն պես երկշաբաթյա կարանտին պահեն։ Նրանք, ովքեր Իսրայելում ստացված պատվաստումների սերտիֆիկատ ունեն, կարող են ազատվել մեկուսացումից:
Բացի այդ, ինքնաթիռ նստելու համար մարդիկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսի ՊՇՌ բացասական թեստ, որը կատարվել է մեկնումից առաջ 72 ժամվա ընթացքում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան