Քաղաքացիներն ուզում են «Թուրքերը և մենք» գիրքը նվիրել իմքայլականներին
Մի խումբ քաղաքացիներ գիրք են տարել ԱԺ՝ նվիրելու խորհրդարական մեծամասնության պատգամավորներին։
«Այսօր Սողոմոն Թեհլերյանի ակտի 100-ամյակն է, և մենք ուզում ենք իմքայլականներին նվիրել Շահան Նաթալիի «Թուրքերը և մենք» գիրքը, որպեսզի այս ֆռակցիայի գոնե մեծ մասը այս օրվա կարևորության մասին իմանա։ Ես վստահ եմ, որ նրանց մեծամասնությունը Նեմեսիս գործողության և դրա կարևորության մասին չգիտի, տեղյակներն էլ անտարբեր են։ Ես վստահ եմ, որ եթե նրանք լինեին այդ ժամանակահատվածի իշխանությունը, Նեմեսիսի գործողությունը տեղի չէր ունենա, կամ էլ որպես թուրքասերներ կդատապարտեին այդ գործողությունը»,- ասաց ՀՅԴ երիտասարդական կազմակերպության միության անդամ Գոռ Սարգսյանը։
Նա նշեց, որ Սողոմոն Թեհլերյանի առաջին ակտը եղել է հայ դավաճանին սպանելը, և հիմա իմքայլականները պետք է կարդան ու հասկանան, որ հայոց պատմության մեջ առաջինը հայ դավաճաններն են իրենց պատիժը կրել, և կախված ժամանակահատվածից պատժի ձևը տարբեր է եղել։
«Թող այս ժամանակահատվածին բնորոշ դատավճռի սպասեն, քանի որ այսօր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեծ դավաճանություն է տեղի ունեցել, և մենք չենք ուզում մտնել դավադրությունների մեջ, չենք ուզում մտնել դիտավորյալ դավաճանության մեջ։ Մենք չենք ուզում մտածել, թե իրենք դիտավորյա՞լ են արել դավաճանությունը, թե՞՝ոչ»,- նկատեց Գոռ Սարգսյանը։
Նա նշեց, որ եթե չստացվի ԱԺ մուտքով գիրքը ներս մտցնելն ու իմքայլականներին հանձնելը, ապա իրենք փոստով կուղարկեն այն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան