Լոռի Բերդ և Լեջան համայնքների խաչմերուկում տեղի ունեցած վթարի հետևանքով 23-ամյա վարորդը զոհվել է
Մարտի 14-ին, ժամը 21:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռի Բերդ և Լեջան համայնքների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Լեջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Toyota Camry» ավտոմեքենան (վարորդ՝ Ա․Վ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներ Վ․ Մ․-ն (ծնված 1999 թ․), Դ․Պ․-ն (ծնված 2000 թ․) և Ն․Պ․-ն (ծնված 1996 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները Ն․Պ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ մնացածինը՝ բավարար։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան