ՆԱՏՕ-ի նավերի ստորաբաժանումը մտել է Բաթումի նավահանգիստ
ՆԱՏՕ-ի չորս նավ երկուշաբթի օրը մուտք է գործելԲաթումի նավահանգիստ: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ տեղեկությունը հայտնել է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը: Նավերի խումբը Վրաստանից կհեռանա մարտի 18-ին:
«Վրաստանի տարածքային ջրերը հսկող ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության ուժերն ընդունում է ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային ստորաբաժանումը: Ստորաբաժանման մեջ ընդգրկված են` Cristobal Colon (Իսպանիա), Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) ) և Smeli (Բուլղարիա) առաջապահ նավերը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այցի նպատակը Վրաստանի և ՆԱՏՕ-ի երկրների ռազմածովային ուժերի համատեղելիության բարձրացումն է: «Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի ռազմածովային ստորաբաժանման այցերը Վրաստանի սևծովյան նավահանգիստներ լինեն պարբերական, ինչը Սև ծովում անվտանգության ամրապնդման տեսանկյունից ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի համագործակցության ընթացքում ձեռք բերված արդյունքներից մեկն է»,-հավելել են ՆԳՆ-ից:
Մինչ այդ ՆԱՏՕ-ի նավերը փետրվարին մտել էին Վրաստանի ջրեր: Զորավարժությունների ժամանակ Բաթումիում էր գտնվում ԱՄՆ-ի ծովային ուժերի Donald Cook ավիակիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան